Կարծիք

26.01.2018 16:16


Վաղն էլ կարո՞ղ է դատարկվող երկրում մնացածներին ասեք՝ սմոկինգ հագե՛ք

Վաղն էլ կարո՞ղ է դատարկվող երկրում մնացածներին ասեք՝ սմոկինգ հագե՛ք

Մի օր էլ օրենսդրական նախագիծ մշակեք, որով կսահմանվեն չթույլատրված վայրերում արգելել բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք վերցնել, ատկատներ անել, բյուջեն թալանել, սեփական բիզնեսները զարգացնել, առանձնատներ կառուցել, շքեղ ավտոմեքենաներ գնել, օրենքն արհամարհել:
Այս ամենը արգելող օրենսդրական նախագիծ մշակեք, ոչ թե համբերանքի չիբուխի դեմ պայքարի դրոշ բարձրացրեք:
Երկիրն ամայացրել եք՝ դուրս շպրտելով համաշխարհային զարգացման մայրուղուց, մոտ ու հեռավոր բնակավայրերը վերածել եք 19-րդ դարի չարդախլուների, հիմա եկել եվրոպացի եք խաղում:
Վաղն էլ կարո՞ղ է դատարկվող երկրում մնացածներին ասեք՝ սմոկինգ հագե՛ք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը