Կարծիք

29.01.2018 17:46


Հիրավի, սերիալային «անսպասելի զարգացումների» պարզամիտ ու ճակատային լուծում

Հիրավի, սերիալային «անսպասելի զարգացումների» պարզամիտ ու ճակատային լուծում

Բաղրամյան 26-ն արդեն սկսել է գործել հայկական սերիալների ճակատային, պարզունակ ոգով ու ոճո՞վ:
Նախագահի թեկնածու Սրմեն Սարգսյանի՝ Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի գերեզմանին ծաղիկներ դնելու դրվագը սերիալների սցենար գրող էն աղջկա պրիմիտիվ մտահղացումների նման մի բան էր:
Ի՞նչ էին ուզում դրանով ասել կամ ապացուցել: Այն, որ Վազգեն Սարգսյանը 1997-ին քառամսյա վարչապետ Արմեն Սարգսյանի չի՞ ապտակել:
Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է կամ տեսե՞լ է, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ից հետո մինչ օրս Արմեն Սարգսյանը երբևէ այցելած լինի Եռաբլուր և հատուկ ծաղիներ դրած լինի Վ. Սարգսյանի գերեզմանին:
Ես նման բան չեմ հիշում:
Հիմա, երբ թեկնածու է ու բոլորը հիշեցին «ապտակի» մասին ժամանակին տարածված տեղեկությունները, այդ տպավորությունը ցրելու, եղածը կամ չեղածը հանրային հիշողությունից ջնջելու նպատակով որոշեցին թեկնածուին շտապ «գործուղել» Եռաբլուր՝ այն էլ Վ.Սարգսյանի եղբոր հետ: Ախր, թեկնածուն 1997-ից մինչ օրս գոնե մի անգամ հրապարակավ և թեկուզ կեսբերան չի հերքել այդ տեղեկությունը:
Հիրավի, սերիալային «անսպասելի զարգացումների» պարզամիտ ու ճակատային լուծում:

Մեռաք ասելով, թե ինչքան պուպուշ է ձեր թեկնածուն, բայց ստացվում է, որ ինչ-որ բան էն չի՞...
Մի օր էլ տարեք Ամուլսարի կողմերը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը