Քաղաքական

31.01.2018 17:46


Արմեն Սարգսյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

Արմեն Սարգսյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

ՀՀԿ կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ ստացած Արմեն Սարգսյանը պատրաստվում է առաջիկայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը:

«Հանդիպման օրը դեռևս հայտնի չէ, բայց առաջիկայում այն տեղի կունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը:

«Թումո» կենտրոնում շրջայց կատարելուց առաջ Արմեն Սարգսյանը ծանոթացավ հավաքված լրագրողների հետ և խոստացավ շրջայցից հետո կարճ զրույց ունենալ նրանց հետ:

Այս խորագրի վերջին նյութերը