Աշխարհ

05.02.2018 12:21


Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հրամանագիր է ստորագրել։ Համաձայն դրա՝ արտահերթ ընտրությունները կայանալու են 2018թ․ ապրիլի 11-ին։ Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը։

Ադրբեջանի ԿԸՀ-ին հանձնարարվել է արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնել Ընտրական կոդեքսին համապատասխան։

2016 թ. փոփոխված Ադրբեջանի Սահմանադրությամբ՝ նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշումներ կայացնել։

Ավելի վաղ իշխանությունները նախագահական ընտրությունների անցկացման օր էին հայտարարել 2018 թվականի հոկտեմբերի 17-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը