Մեկնաբանություն

Փետրվարի 06, 2018 14:15

Արմեն Սարգսյան և Կարեն Կարապետյան. նմանություններ և տարբերություններ

Արմեն Սարգսյան և Կարեն Կարապետյան. նմանություններ և տարբերություններ

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն ու վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանն ունեն նմանություններ և տարբերություններ:

Նախ նմանությունների մասին:

Երկուսն էլ, այսպես ասած, էլիտար խոպանչիներ են (և՛ ներսի, և՛ դրսի առումով): Երկուսին էլ Սերժ Սարգսյանը Հայաստան է հրավիրել «խոպանից» և առաջարկել բարձր պաշտոն:

Երկուսն էլ հայաստանցի լինելով՝ մեծ հաշվով կապ չունեն հայաստանյան իրականության հետ:

Երկուսի շուրջ էլ մի հեքիաթ է պտտվում, թե իբր կարող են դրսից մեծ գումարներ բերել, բայց դա ընդամենը հեքիաթ է:

Երկուսն էլ փողատեր են ու ապաքաղաքական:

Երկուսին էլ բերել են իշխանության «տյունինգի» համար:

Երկուսն էլ իրենց վրա կրում են «աշխարհաքաղաքական փոշի», բայց իրականում ոչ մի կապ չունեն աշխարհաքաղաքական գործընթացների հետ:

Երկուսի միջոցով էլ փորձ է արվում հանրային ուշադրությունը շեղել բուն իշխանության կրողից:

Երկուսն էլ հավակնություններ ունեն, բայց տակը բան չկա, իսկ ձեռքները՝ ճար:

Երկուսն էլ ՀՀԿ-ին «նոր ոգի» են ուզում հաղորդել, բայց ապահովում են «հին ոգու» հաղթարշավը:

Երկուսն էլ ձևը գերադասում են բովանդակությունից:

Երկուսն էլ քաղաքական որևէ նախադասություն չեն արտասանում: Չկա նաև դրա գիտակցումը և կարողությունը:

Երկուսն էլ նախկին պաշտոններից հեռացել են անսպասելիորեն ու այնպիսի պատճառաբանությամբ, որն առնվազն հարցերի ու կասկածների տեղիք է տվել:

Երկուսն էլ ցույց են տալիս, որ դրսում մեծ կապեր ունեն: Մեկը արքայազն Չարլզին է ձեռքով բարևել ու թագուհուն մոտիկից տեսել, իսկ մյուսը՝ «Գազպրոմի» Միլլերին: Բայց դե դրանից հայ ժողովրդին ի՞նչ:

Երկուսն էլ Հայաստանում բիզնես-շահեր ունեն: Դրսում էլ:

Երկուսն էլ միգուցե հոգու խորքում ուզում են իրական իշխանության կրող դառնալ, բայց ի վերջո ծառայում են Սերժ Սարգսյանի իշխանությանը: Մեկը ընտրությունների ժամանակ ապահովեց 10.000-դրամանոց ընտրությունների քաղաքակիրթ տեսքը, մյուսը ապահովելու է «Վարչապետ 2018-2040» ծրագրի մեկնարկային մասը:

Երկուսի պարագայում էլ դժվար է ասել, թե արդյոք պաշտոնավարումից հետո կմնա՞ն Հայաստանում, թե՞ ոչ:

Հիմա տարբերության մասին: Դրանք միգուցե շատ են, բայց ամենակարևորը մեկն է:

Երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, նրանից դրական փոփոխությունների հանրային սպասում կար: Այդ սպասումները որոշ մասով միֆական էին, բայց դա չէր էականը: Էականն այն էր, որ սպասումներ կային՝ հատկապես, որ չգիտես ինչու համարվում էր, որ նրան Կրեմլն է ուղարկել՝ ՀՀԿ-ին տեղը դնելու և իշխանափոխության համար: Դրանք, իհարկե, անհիմն խոսակցություններ էին, բայց միևնույն է դոմինանտային էին:

Կյանքը ցույց տվեց, որ Կարապետյանից սպասումները խիստ չափազանցված էին ու հիմա այդպիսիք չկան: Գործող վարչապետը մնաց մենեջերի մակարդակի, այն էլ՝ վիճելի արդյունավետությամբ: Հիմա նրա միակ խնդիրը վարչապետությունից դեմքը փրկված հեռանալն է, բայց մի՞թե դա հնարավոր է այն հայտարարություններից հետո, որոնք հենց ինքն է արել ապագա վարչապետության թեմայով:

Ի տարբերություն Կարապետյանի՝ Արմեն Սարգսյանից ի սկզբանե սպասում չկա: Չարլզով ու թագուհիով հայ ժողովրդին կերակրել չես կարող: Կարող է մեկ-երկու օր լրահոսը լցնես, բայց ավելին չես անի:

Ահա այսպիսի բաներ:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Մինչ Արմեն Սարգսյանը «համազգային նախագահի թեկնածու» ծրագրի շրջանակներում զբոսաշրջային քարոզարշավ է իրականացնում, Հայաստանում կրճատում են նրա ապագա լիազորությունները, մասնավորապես՝ ներում շնորհելու հարցում:

Տեղյա՞կ է այդ ամենից դեռևս կամուկացի մեջ գտնվող Ա. Սարգսյանը, թե՞ ոչ: Եթե տեղյակ չէ, ապա ինչո՞ւ: Իսկ եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ ձայն չի հանում:

Կարո՞ղ է արդյոք ապագա նախագահի սահմանադրական լիազորությունների օրենսդրական կրճատումներն ազդեն իր որոշման վրա և հրաժարվի նախագահ աշխատելու առաջարկից: Թե՞ ինքն «էն գլխից» ընդունել է ՀՀ-ում «պրեստիժնի» թոշակառու դառնալու լավ վարձատրվող դերակատարումն ու հիմա պարզապես ձևականորեն է պատասխանը ձգում:

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Նիկոլ Փաշինյանին պետք են մեծ ցնցումներ. ինչո՞ւ

Մայիս 24, 2019 13:40 Մնալ փողոցի հույսին նշանակում է գնալ պոպուլիզմի ու մեծ ցնցումների ճանապարհով։
Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Աշխարհն, այո՛, շուռ է եկել

Մայիս 24, 2019 12:35 ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրենց կողմնակիցներին կոչ են անում գործի դնել «դոնոսի» ինստիտուտը։
Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)

Մայիս 24, 2019 00:10 Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։
Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Մայիս 23, 2019 10:45 Բայց դե, կարևորը՝ «դուխո՛վ», ժողովո՛ւրդ ջան, դուխո՜վ։
Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Դեղին քարտ` Փաշինյանին ու իր թրաշամանուկներին

Մայիս 23, 2019 10:20 Եվրոպական հանրությունը բավական կոշտ և աներկբա արձագանքեց «փողոցը» դատարանների վրա քսի տալու արկածախնդիր նախաձեռնությանը։
«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2  թիվը

«Հեղափոխական Հայաստանի» 2 ամիսն ու 2 թիվը

Մայիս 22, 2019 21:50 Ի՞նչ տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, և ինչո՞ւ է 2 թվին հաջորդել 2-ը։
Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Վահան Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական «քասթինգի» մասնակից (տեսանյութ)

Մայիս 21, 2019 14:25 Փաշինյանն Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել, և հիմա այնտեղ քննարկվում է Արցախի վրա կայծակնային հարձակում իրականացնելու հնարավորությունը:
«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

«Ժողովրդի» սրտի դատախազը (տեսանյութ)

Մայիս 21, 2019 13:40 Սիրուց մինչև ատելություն և հակառակ ուղղությամբ ընդամենը մեկ «Մարտի 1»-ի գործ է:
«Ծերուկն» անտանելի է դառնում

«Ծերուկն» անտանելի է դառնում

Մայիս 21, 2019 09:45 Իր անփառունակ կառավարումը երկարաձգելու միակ շանսը սահմանադրական կարգն անշրջելիորեն տապալելն է։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Մայիս 20, 2019 13:50 Քա՛յլ արա, մերժի՛ր թուրքին։
Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Մայիս 20, 2019 11:20 Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր Փաշինյանի համար։
Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Փողոցային «արդարադատություն» (տեսանյութ)

Մայիս 19, 2019 12:35 Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ հասարակությանը՝ ամբոխ, իսկ ամբոխին՝ ոհմակ սարքելու արդյունքում ինքը շահելու է, ապա չարաչար սխալվում է։
Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Մայիս 18, 2019 08:14 Քոչարյանը «փախուստի դիմող» չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը և Վանոն։
Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Մայիս 17, 2019 18:10 Նիկոլ Փաշինյանի համար Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում:
«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

«TV 5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ գործ է հարուցվում

Մայիս 17, 2019 17:15 Սա ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ իր կողմից չվերահսկվող լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անթաքույց ցանկության շրջանակներում:
Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի (տեսանյութ)

Մայիս 17, 2019 13:40 Ռոբերտ Քոչարյանի «գործն» աննախադեպ է բոլոր առումներով։ Այն ամբողջությամբ քաղաքական է։ Իրավական մասը «ջուր» է և կողմնակալ։
Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Պատային իրավիճակ. ի՞նչ անել, երբ «քայլելու» տեղ չունես

Մայիս 16, 2019 17:20 Ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» իրավիճակում Փաշինյանը դեմքը փրկելու մի՛ տարբերակ ունի ...
Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Մայիս 16, 2019 16:00 Սարգսյանն ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պատերազմում:
Լյումպենը տարերքի մեջ է

Լյումպենը տարերքի մեջ է

Մայիս 16, 2019 00:30 Նիկոլականները ծանր են տարել, որ Քոչարյանը մենակ չէ`կան մարդիկ, որոնք գնահատում են 2-րդ նախագահի պաշտոնավարման տարիների արդյունքները և սատարում են նրան։
Դատարանում` ինչպես դատարանում

Դատարանում` ինչպես դատարանում

Մայիս 15, 2019 00:37 Դատավորը որքանո՞վ է պատրաստ «հերոս լինել», կարո՞ղ է վեր կանգնել հեղափոխական կոնյունկտուրայի «թելադրանքից» և քվեարկել «խղճի մտոք»։