Լրահոս

20.03.2009 11:08


2009թ-ին համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 0.5-1%–ով

Արժույթի միջազգային հիմնադրամը 2009թ-ին համաշխարհային ՀՆԱ-ի 0.5-1% կրճատում է կանխատեսում։ Ապրիլի 2-ին կայանալիք G20 ի գագաթնաժողովի նախօրեին հրապարակված ԱՄՀ զեկույցում նշվում է, որ այդպիսի անկումային ցուցանիշը կարող է վերջին 60 տարում ամենանշանակալին լինել։

ԱՄՀ զեկույցում ասվում է, որ ՀՆԱ-ի ամենամեծ կրճատումները կլինեն «Մեծ յոթնյակի» երկրներում, որը պայմանավորված է առևտրաշրջանառության ծավալների անկմամբ։ Միայն ԱՄՆ ՀՆԱ-ն այս տարի կարող է կրճատվել 2.6%-ով, ընդ որում՝ արտադրության ծավալները կընկնեն մինչև 80-ականների սկզբի ցուցանիշները։

 

Այս խորագրի վերջին նյութերը