Քաղաքական

09.02.2018 12:04


1-ին ընթերցմամբ ընդունվեց «Ներման մասին» օրինագիծը

1-ին ընթերցմամբ ընդունվեց «Ներման մասին» օրինագիծը

ՀՀ ԱԺ-ն այսօր 67 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ ձայներով 1-ին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ ազատ են քվեարկելու, իսկ «Ելքը» դեմ քվեարկեց:

«Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կա՛մ պետք է ստորագրի հրամանագիրը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միևնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը