Քաղաքական

10.02.2018 22:19


Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։

Առաջիկայում Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը։

Ըստ նոր Սահմանադրության, նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի 105 պատգամավորներից առնվազն 79-ը կողմ քվեարկեն: Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Ուստի Հանրապետականը նախագահի իր թեկնածուի հաղթանակն առաջին իսկ փուլի արդյունքով ապահովելու համար կփորձի առնվազն ստանալ նաև մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը