Տնտեսական

Փետրվարի 12, 2018 21:34

Թթվասերի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Թթվասերի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության և թերի կիրառման արդյունք է, և խնդրի լուծման ուղիներից մեկը, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն է:

Վերահսկողության արդյունքում «Չանախ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրամասում եղել է 150 կգ տեխնիակական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող թթվասերի զանգված, որը Ծառայության մասնագետների կողմից ոչնչացվել է, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվել: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում 06.02.2018թ. արտադրված թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերմանն առնչվող խախտումներ, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունն իրականցվում է ոչ լիարժեք:

Հումքի մթերման գործընթացը պատշաճ չի կազմակերպվում նաև «Թամարա» ՍՊԸ-ում, չի իրականացվում արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն օգտագործում է սեփական ֆերմայում արտադրված կաթը, որն էականորեն նվազեցնում է հումքի հետ առնչվող ռիսկերը, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք: Պատրաստի արտադրանքից վերցվել է նմուշ. անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Բոնիլատ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Կատարվել է 05.02.2018 թվականի արտադրության թթվասերի նմուշառում, փորձաքնության արդյունքներով արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:

Հումքի մթերման փուլում խախտումներ են արձանագրվել նաև «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ում, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ՝ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:

«Պարգև» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Լաբորատոր փորձաքննությամբ՝ անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:

Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. Ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:

Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:

Ծառայության կողմից տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, խնդիրների լիարժեք լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես անասնապահության, կաթի մթերումների կազմակերպման, այնպես էլ բուն արտադրության փուլերում:

Հաճախ իրացման կետերում են խախտվում սննդամթերքի պահման պայմանները, որով պայմանավորված էլ առաջանում են մարէաբանական անհամապատասխանություններ: Ներկայումս, Ծառայության աջակցությամբ, ցանցային իրացման կետերում ձևավորվում են որակի հսկողության ստորաբաժանումներ, որոնք մշտապես փոխադարձ կապի մեջ կլինեն Ծառայության հետ՝ ապահովելու համար ամենօրյա հսկողություն: Հատկապես որ՝ խախտումներն այս ոլորտում կրկնվում են. միայն նախորդ տարի Ծառայությունը կաթնամթերքի շուկայում իրականացրել է 66 ստուգում և 14 դիտարկում՝ գերակշիռ մասում արձանագրելով բացթողումներ: Արդյունքում կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում:

Հրապարակման մեջ նշված արտադրողների կողմից թողարկվող արտադրանքի համար առկա են համապատասխանության հայտարարագրեր, որը ենթադրում է, որ տվյալ արտադրանքը թե անվտանգության ցուցանիշներով, թե մակշմամբ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկակական պահանջներին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը

Փետրվարի 21, 2018 15:09 Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով

Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով

Փետրվարի 19, 2018 17:06 Ներարկումային և հակաուռուցքային դեղերի մասով դեղատոմսը պարտադիր կլինի հուլիսի 1-ից:
Պանրի արտադրություն է իրականացվել ավտոտնակում

Պանրի արտադրություն է իրականացվել ավտոտնակում

Փետրվարի 17, 2018 16:09 «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի կողմից։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,492,995 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,492,995 ԱՄՆ դոլար

Փետրվարի 17, 2018 08:38 481.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն

Փետրվարի 16, 2018 20:36 Սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ։
Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն

Փետրվարի 15, 2018 16:36 Երկուսինը՝ վերականգնվել:
Սպանդանոցային մորթի պահանջ պարտադիր կլինի

Սպանդանոցային մորթի պահանջ պարտադիր կլինի

Փետրվարի 15, 2018 13:52 2018 թ. հուլիսի 1-ից:
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 1 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 1 մլն դրամի վնաս

Փետրվարի 14, 2018 18:09 Նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Թթվասերի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Թթվասերի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Փետրվարի 12, 2018 21:34 Արտադրանքում արձանագրվել են անհամապատասխանություններ:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105,271,443 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105,271,443 ԱՄՆ դոլար

Փետրվարի 10, 2018 07:04 481,43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան

Ծխելու համար առաջարկվող տուգանքներն անթույլատրելի բարձր են․ Պաշտպան

Փետրվարի 07, 2018 12:22 Բոլոր հասարակական վայրերում, այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել:
Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

Փետրվարի 06, 2018 15:01 Ապրանքը վերաարտահանվել է ՌԴ։
Շիրակի մարզում և՛ բնակչության թիվն է նվազում, և՛ ծնունդների

Շիրակի մարզում և՛ բնակչության թիվն է նվազում, և՛ ծնունդների

Փետրվարի 04, 2018 10:34 «Դեմոգրաֆիկ առումով աղետալի վիճակ»։
Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

Փետրվարի 03, 2018 16:06 Ռուսաստանում է փաթեթավորված:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,021,066 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,021,066 ԱՄՆ դոլար

Փետրվարի 03, 2018 08:15 480.13դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։