Լրահոս

20.03.2009 12:33


Հարություն Առաքելյան. «Սերժ Սարգսյանը վարչապետին պետք է «բյուլետեն» ուղարկի»

Մարզահամերգային համալիրում հանրապետության նախագահն ու կուսակցությունների առաջնորդները քննարկում են տնտեսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։ Մինչ քննարկումը, «7 օր»-ի հետ զրույցում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն ասել է, որ Սերժ Սարգսյանից հետաքրքրվելու են, թե արդարացրե՞լ է պահուստային ֆոնդից 700մլն. դոլար ծախսելը։ Հարություն Առաքելյանի համզմամբ այդ քայլին գնալը, միանշանակ, արդարացված չէ։ ՀՌԱԿ ատենապետն ասել է նաև, որ հանրապետության նախագահին առաջարկելու է հրաժարվել վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայություններից, և կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել։

- Ճգնաժամի պայմաններում շատ երկրներ ոչ ստանդարտ լուծումների են գնում։ Այս պահին միջնորդ պետք չէ, նախագահից են պատասխանատվություն պահանջելու և, կարծում եմ, նա պետք է վերցնի կառավարության ղեկը։ Իսկ վարչապետին կարելի է «բյուլետեն» ուղարկել, թող հինգշաբթի օրերը «բյուլետեն» հանի և ընդհանրապես չերևա կառավարության նիստերին,-«7 օր»-ին ասել է ՀՌԱԿ ատենապետը։

Իսկ ահա ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը համամիտ չէ վարչապետին «բյուլետեն» ուղարկելու առաջարկի հետ։ «7 օր»-ի հարցին ի պատասխան, Վազգեն Մանուկյանն ասել է, որ ճգնաժամ ունենալ-չունենալու խնդիրն անձերի մեջ չէ։ Ավելին, Վազգեն Մանուկյանը համոզված է, որ «այս պահին Տիգրան Սարգսյանից ավելի լավ վարչապետ նշանակել հնարավոր չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը