Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Օգոստոս 14, 2018 20:33 Պատճառը Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն են:
Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

Օգոստոս 14, 2018 19:59 «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել ամբողջական և անկողմնակալ քննությունը»։

Աշխարհ

Փետրվարի 13, 2018 16:03

Բեքչյանի հրաժեշտի նամակը պոլսահայությանը

Բեքչյանի հրաժեշտի նամակը պոլսահայությանը

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը:

Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել:

«Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,-գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել:

Երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը:

«Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել»։

Բեքչյանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության:

Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Աբդուլլահ Գյուլը Twitter-ով պատասխանել է Դոնալդ Թրամփին

Աբդուլլահ Գյուլը Twitter-ով պատասխանել է Դոնալդ Թրամփին

Օգոստոս 14, 2018 15:58 «Նա գլոբալ սպառնալիք է դարձել իր որդեգրած քաղաքականությամբ»:
Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Օգոստոս 13, 2018 19:06 Բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Օգոստոս 13, 2018 14:44 Նախիջևանյան ուղղությամբ՝ հայկական կրակից։
Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Օգոստոս 13, 2018 07:48 Աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է։
Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը

Օգոստոս 12, 2018 23:46 «Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկել, ամենակարևորը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է»։
Այսօր Շինարարի օրն է

Այսօր Շինարարի օրն է

Օգոստոս 12, 2018 13:46 Առաջին անգամ սկսել է տոնվել 1956 թվականից:
Գվարդիոլա. «Արսենալը» կարող է հավակնել չեմպիոնության

Գվարդիոլա. «Արսենալը» կարող է հավակնել չեմպիոնության

Օգոստոս 12, 2018 13:40 «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է այսօր:
Սաթխայի սպանությունը բացահայտվել է տաք հետքերով

Սաթխայի սպանությունը բացահայտվել է տաք հետքերով

Օգոստոս 12, 2018 11:25 Դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել։
Ուռեկիում 9-ամյա ՀՀ քաղաքացու են փրկել

Ուռեկիում 9-ամյա ՀՀ քաղաքացու են փրկել

Օգոստոս 12, 2018 11:05 Ծովում 50 մ խորության վրա է եղել և չի կարողացել ափ վերադառնալ:
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոս 12, 2018 08:36 Աշխարհում այն նշվում է 2000թ-ից:
Ադրբեջանում կալանավորել են բամբակի դաշտերում թունավորումների ենթադրյալ մեղավորներին

Ադրբեջանում կալանավորել են բամբակի դաշտերում թունավորումների ենթադրյալ մեղավորներին

Օգոստոս 11, 2018 19:11 Նրանց մեղադրում են անվտանգության տեխնիկայի խախտման համար:
Ադրբեջանում փոփոխություն է մտցվել մոբիլիզացիայի մասին օրենքում

Ադրբեջանում փոփոխություն է մտցվել մոբիլիզացիայի մասին օրենքում

Օգոստոս 11, 2018 15:55 Քաղաքացիները զորակոչվում էին համապատասխան գործադիր մարմնի կողմից:
Ադրբեջանում անցկացվում են մարտական պատրաստության բարձրացման վարժանքներ

Ադրբեջանում անցկացվում են մարտական պատրաստության բարձրացման վարժանքներ

Օգոստոս 11, 2018 14:44 Ադրբեջանի ՊՆ կայքը և լրատվամիջոցներից մի քանիսը հայտարարությունը հեռացրել են։
Բաթումում հորդառատ անձրևից հետո նավակով են շրջում (տեսանյութ)

Բաթումում հորդառատ անձրևից հետո նավակով են շրջում (տեսանյութ)

Օգոստոս 11, 2018 14:06 Ջուրը լցվել է բնակելի տներ:
Մելանյա Թրամփի ծնողները դարձան ԱՄՆ-ի քաղաքացիներ (տեսանյութ)

Մելանյա Թրամփի ծնողները դարձան ԱՄՆ-ի քաղաքացիներ (տեսանյութ)

Օգոստոս 11, 2018 10:19 Շղթայական ներգաղթի միջոցով։