Աշխարհ

Փետրվարի 13, 2018 17:27

Թուրքիայի նախագահ. «Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու»

Թուրքիայի նախագահ. «Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով.

«Մինչև հիմա ԻՊ-ի («Իսլամական պետություն») քա՞նի ահաբեկիչ եք ոչնչացրել (դիմում է ԱՄՆ-ին. խմբ.): Մենք շատ լավ գիտենք, թե տարածաշրջանում ով ում հետ է համագործակցում: Ոչ ոք ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործելու իրավունք չունի: Նրանք ԻՊ-ի շահերից ելնելով են գործում: Սիրիայում ԻՊ-ի թատրոնը մոտեցել է ավարտին: Իսկ «մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»:

Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ ներկայումս, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմն է ընթանում, որի նպատակը երկրները մասնատելն է:

«Ոմանք Թուրքիային էլ են որպես այդ պատերազմի մի մասը դիտում: Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու, ոչ էլ հանուն ինչ-որ մեկի զավակ ունենք զոհելու»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային:

Աղբյուրը` Ermenihaber.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

«Արսենալ»-ը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ինսինյեի տրանսֆերի դիմաց

«Արսենալ»-ը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ինսինյեի տրանսֆերի դիմաց

Մայիս 20, 2018 12:04 «Զինագործներ»-ը ցանկանում են իտալացու հետ պայմանագիր կնքել ամռանը:
Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Մայիս 19, 2018 20:22 «Ինչպիսի գեղեցիկ հիշողություն»:
Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Մայիս 19, 2018 19:58 Տարբեր ժամանակահատվածներում ծառայեցվել է որպես ոստիկանական բաժանմունք և մարզասրահ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Մայիս 19, 2018 18:00 ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի առկայության փաստը զայրացրել էր պաշտոնական Բաքվին:
Վենգեր. «Արսենալը» մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն

Վենգեր. «Արսենալը» մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն

Մայիս 18, 2018 21:55 «Նա այստեղ էր եկել մայրիկի հետ»։
Հայոց ցեղասպանության հարցը վերստին Իսրայելի խորհրդարան է բերվում

Հայոց ցեղասպանության հարցը վերստին Իսրայելի խորհրդարան է բերվում

Մայիս 18, 2018 11:31 Թուրքիայի հետ օր օրի սրվող հարաբերությունների ֆոնին:
Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Մայիս 18, 2018 07:39 Այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր։
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Գազայի հատվածում բախումներին

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Գազայի հատվածում բախումներին

Մայիս 17, 2018 09:41 «Տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով»։
Օրվա կադր․ Ատոմ Էգոյանը «դուխով» գրառմամբ գլխարկով և շապիկով

Օրվա կադր․ Ատոմ Էգոյանը «դուխով» գրառմամբ գլխարկով և շապիկով

Մայիս 16, 2018 17:51 Աշխարհահռչակ ռեժիսորի քայլը։
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Մայիս 16, 2018 16:31 Օրվա սկզբին գործարքները կատարվել են 1 դոլարը 4.46 լիրա հարաբերակցությամբ:
НТВ-ի եթերում քննարկել են հայկական հեղափոխությունը (տեսանյութ)

НТВ-ի եթերում քննարկել են հայկական հեղափոխությունը (տեսանյութ)

Մայիս 16, 2018 15:14 Սուր հայտարարություններ են հնչել։
Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը

Իսրայելը դադարեցնում է թուրքական գյուղմթերքի ներմուծումը

Մայիս 16, 2018 12:07 «Մենք այլևս չենք աջակցելու Թուրքիային»։
«Դուխով». տեսահոլովակի պրեմիերա Միհրան Կիրակոսյանից

«Դուխով». տեսահոլովակի պրեմիերա Միհրան Կիրակոսյանից

Մայիս 16, 2018 10:17 Տեսահոլովակում նկարահանվել են ԱՄՆ-ի լավագույն հայ պարուսույց-պարողները:

Զինծառայող է զոհվել

Մայիս 20, 2018 21:10