Կարծիք

13.02.2018 19:06


Սկսվում է տարերային, չգիտակցված քաոսը

Սկսվում է տարերային, չգիտակցված քաոսը

Ամեն ինչ իր տեղն է ընկնում: Երբ խաղի կանոնները (Սահմանադրություն, օրենքներ, ընտրություններ, տված խոսք...) էլ չեն գործում, սկսվում են տարերային պրոցեսները՝ առանց խաղի կանոնների: Կա միայն մեկ կանոն` ուժն է ծնում իրավունքը, իսկ չօրինականացված ուժի դեմ ամեն ինչ կարելի է անել:
«Երկիր Ծիրանի»-ի պատգամավորներին մեղադրելը՝ էթիկայից, էսթետիկայից, ադաթից ու այլ բաներից ելնելով, նշանակում է ընդունել այն, ինչ կատարվում է: Չկան այլևս կանոններ, ու կանոններն իրենք չեն ոչնչացրել:
Քաղաքապետարում տեղի ունեցածը դրա արդյունքն է, չկան գրված ու չգրված օրենքներ: Սկսվում է տարերային, չգիտակցված քաոսը, որ նաև անվանում ունի` անհնազանդություն:
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը դեռ շատ ծանր հետևանքներ է ունենալու:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը