Կարծիք

Փետրվարի 14, 2018 11:51

Անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող շներ էստեղ չկան

Անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող շներ էստեղ չկան

Քրքրում էի սևագրություններս ու գտա «Գլենդելում»-ից մի հատված, որը վեպի մեջ չմտցրեցի: Կարոտեցի ու հիմա դրեցի:

…Հավի իմ բաժինը կերա, պրծա ու հավաքում եմ ոսկորները թղթե անձեռոցիկի մեջ, դնելով դրանք «Այքիա»-ից գնած մեր սեղանի եզրին: Արսենը աչքի պոչով հետևում է գործողություններիս` ինքն արդեն կերել, մարսել է իր բաժինը: Սպասումով նայում է երեսիս:

– Հը…- հարցնում եմ,- Ի՞նչը նենց չի:

– Տար զիբիլը թափի, ինչի՞ չես գցում,- իր հերթին զարմանում է նա:

– Զիբիլ չի, ոսկորներ են:

– Սո ուո՞թ:

– Դե….հայաթի շներին կտամ, թող ուտեն, ինչի՞ թափեմ:

Նա հանկարծ ասես միանգամից տարիքով հավասարվում է ինձ ու բերանը ծռելով, մեծահոգի փռթկում է,-

– Մեն, քմո՜ն, ստեղ ըտենց բաներ չկան, տար թափի:

– Ի՞նչ բաներ…

– Թափառող շներ-մներ: Ստեղ ամեն շուն տեր ունի, անտեր հայվաններ չկան, որ ոսկոր տաս:

Չկա՞ն…. մտքովս չէր անցնի: Ես ինձ հիմար վիճակում եմ զգում`դու մի ասա ռոմանտիկ գեղացի եմ, Ամերիկայի նիստուկացին անծանոթ, ի՞նչ իմանայի…

Հակաճառելու բան չունեմ`տանում, չուզելով գցում եմ դեռ տաք ոսկորները խոհանոցի լվացարանի տակի աղբաման-դույլի մեջ, լվանալով մատներս: Բայց քունքերս լսելի դմբդմբում են` ու՞ր եք, հավերժ քաղցած, Երևանի թափառական շներ, ձեր երկար ականջը կանչի` ի~նչ ախորժակով հիմա կխրթխրթացնեիք էս մի բուռ ոսկորը, որ սովորության համաձայն պահել էի ձեզ համար…

Ասես ինձ լրիվ ստորացնելու նպատակով, Արսենն ավելի հարմար է հենվում պլաստիկե մեջքով իր աթոռին ու մի կտոր թխվածք նետելով բերանը, փորը շփելով սկսում է պրոֆեսորի պես բարբաջել` նվաստիս խելք է սովորեցնում,-

– Յանի ըսենց չես կարա Ամերիկայում ապրես, իմանաս…

– Յանի ո՞նց` սենց:

– Էրևանի ձևով…Եթե ուզում ես ստեղ մի բանի հասնես` պտի մի վախտով մոռանաս Էրևանն էլ, անցյալդ էլ, ապրածդ էլ….քու համար եմ ասում` ես էդ սաղ բաների միջով հերթով անցել եմ, բլիվ մի, մեն` հերթով:

Կասեի էս ինքնահավան մեծախոս 5ahelin երկու բառ, կշպպացնեի երեսին մտածածս, բայց չգիտեմ ինչ մտածեմ` կարողացավ ինձ պատին դեմ տալ: Ու աչքիս` իրավացի է, ինձնից քանի տարի շուտ է եկել Լոս:

Հավի ոսկորներից ուր հասանք…. հասանք մի երկիր, ուր թափառական շներ չկան: Փողոցներում, ամենուրեք հայտարարություններ են փակցված սյուներին` կորած կամ փախցրած ընտանի կենդանիների լուսանկարներով և դրամական կարգին պարգևների խոստումներով: Բայց անտեր, հետևիցդ ման եկող, ուտելիք փնտրող ու ջրափոսերից ջուր լակող, միշտ քորվող շներ էստեղ, փաստորեն, չկան: Էստեղ մարդիկ են թափառողները` լավ կյանքի անվերջանալի որոնումների մեջ: Որոնցից մեկն էլ հիմա ես եմ` նախկին ու դեռևս ներկա երևանցիս, կիթառ չունեցող երգահան Ռոբերտ Բորյանս: Հա, Ռոբերթն էստեղ գրվում ու արտասանվում է «թ»-ով, անգլերենում «տ» չկա, դա չմոռանանք…

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Որևէ ձևով գալով իշխանության՝ կուսակցության ղեկավարի կարգախոսը փոխվում է

Որևէ ձևով գալով իշխանության՝ կուսակցության ղեկավարի կարգախոսը փոխվում է

Հոկտեմբեր 21, 2018 11:07 Այսօր առավել ակտուալ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԵՍ ԵՄ։
Լուրերը պրծնում են, սկսվում է սիթկոմը՝ քաղաքապետի մասնակցությամբ

Լուրերը պրծնում են, սկսվում է սիթկոմը՝ քաղաքապետի մասնակցությամբ

Հոկտեմբեր 20, 2018 21:34 Լուրերում նայում ես, թե ինչպես է քաղաքապետը ընդունելություն կազմակերպել։
Հիմա դեմոնացվելու հերթը Սյունիքի մարզինն է

Հիմա դեմոնացվելու հերթը Սյունիքի մարզինն է

Հոկտեմբեր 20, 2018 14:05 Ժամանակին դեմոնացնում էին Շիրակի մարզն ու Գյումրին՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։
Ինչո՞ւ պետք է նարկոթրաֆինգի դեմ պայքարի մարզպետը

Ինչո՞ւ պետք է նարկոթրաֆինգի դեմ պայքարի մարզպետը

Հոկտեմբեր 20, 2018 10:33 Եթե երկրում կա ԱԱԾ, ոստիկանություն, մաքսակետ, բանակ․․․
Քֆուրը և հանրային սպասելիքները

Քֆուրը և հանրային սպասելիքները

Հոկտեմբեր 20, 2018 10:24 Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ, իսկ առջևում ընտրություններ են:
Հարգելի նախարար, այդ պետությունն է պարտավոր ապացուցել, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են

Հարգելի նախարար, այդ պետությունն է պարտավոր ապացուցել, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են

Հոկտեմբեր 20, 2018 09:06 Սովետական դատարանի առաջ պետք է ապացուցեիր, որ ուղտ չես։
Ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով» չարվի»

Ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով» չարվի»

Հոկտեմբեր 20, 2018 00:20 Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը:
Ինչո՞ւ Հունան Պողոսյանը չնշանակվեց Սյունիքի մարզային վարչության պետ

Ինչո՞ւ Հունան Պողոսյանը չնշանակվեց Սյունիքի մարզային վարչության պետ

Հոկտեմբեր 19, 2018 21:05 Եթե արդյունավետ կադր է, որ կարող է նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել։
Բողոքի ալիքները գնալով մեծ թափ կունենան

Բողոքի ալիքները գնալով մեծ թափ կունենան

Հոկտեմբեր 19, 2018 20:55 Կառավարությունն այս հարցում պետք է շուտափույթ լուծումներ գտնի։
Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում

Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում

Հոկտեմբեր 19, 2018 09:11 Մտածեք, որ վիրավորում եք իրենց բարոյական արժեքների հետ կոմպրոմիսի չգնացած մարդկանց։
Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք

Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք

Հոկտեմբեր 19, 2018 08:57 Ցանկացած հեղինակություն ու նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի։
Այդպես էր կուտակվում անվստահությունը...

Այդպես էր կուտակվում անվստահությունը...

Հոկտեմբեր 18, 2018 09:11 Հենց հանրության համար անհասկանալի որոշումների պատճառով։
Արդյոք Ռիչարդ Մի՞լսը

Արդյոք Ռիչարդ Մի՞լսը

Հոկտեմբեր 17, 2018 18:19 Միջազգային կառույցներն իրենց հայտարարություններում հենվում են հանրային տրամադրությունների վրա։
Բայց զավեշտ է

Բայց զավեշտ է

Հոկտեմբեր 17, 2018 14:48 Հիմա, եթե ՀՀԿ-ականները Նիկոլին ընտրեն՝ ժովովրդական ցասումն ուղղվելու է հանրապետականների վրա, թե ինչո՞ւ ընտրեցիք Նիկոլին։
Մարդու համար ամենադժվար բանը պարբերաբար որոշումներ կայացնել է

Մարդու համար ամենադժվար բանը պարբերաբար որոշումներ կայացնել է

Հոկտեմբեր 17, 2018 10:02 Տոտալիտար հասարակարգում մարդիկ ավելի երջանիկ ու անհոգ են։
ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության

ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության

Հոկտեմբեր 15, 2018 20:40 Այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ։
Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին

Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին

Հոկտեմբեր 15, 2018 12:13 «Չորով» խլելո՞ւ են այդ հանքը, թե՞ ոչ:
Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը

Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը

Հոկտեմբեր 15, 2018 09:24 Հիշեցնենք դրա մանրամասները։
Կա, այնուամենայնիվ, մի բնագավառ, որտեղ իրավիճակ չի փոխվել

Կա, այնուամենայնիվ, մի բնագավառ, որտեղ իրավիճակ չի փոխվել

Հոկտեմբեր 14, 2018 11:30 Լավ էլի, Չիպոլինոյի թիմին էլ պարտվե՞ս։