Քաղաքական

14.02.2018 19:58


Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպեցին

Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպեցին

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առանձնազրույց են ունեցել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ArmLur.am-ին հայտնեց, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, սակայն բովանդակային այլ մանրամասներ չներկայացրեց:

Թեկնածուի հետ կապված վերջնական որոշումը «Ծառուկյան» խմբակցությունը կհայտնի այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը կհանդիպի խմբակցության պատգամավորների հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը