Աշխարհ

15.02.2018 23:36


«Էստերսունդ»-«Արսենալ» 0:3. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Էստերսունդ»-«Արսենալ» 0:3. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Արսենալ»-ն արտագնա խաղում հյուրընկալվել էր շվեդական «Էստերսունդ»-ին: Հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 0:3 հաշվով:

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է Նաչո Մոնրեալը: 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո պատահաբար գնդակը սեփական դարպասը ուղարկեց տանտերերի պաշտպանը: 58-րդ րոպեին հայազգի կիսապաշտպանն արդեն իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց, իսկ գոլի հեղինակ դարձավ Մեսուտ Օզիլը: Տանտերերը խաղավերջում հնավարություն ստացան 11-մետրանոցից գոլ խփելու համար, սակայն այդ դրվագում փայլուն գործեց «զինագործներ»-ի դարպասապահ Դավիթ Օսպինան:

Հարկ է նշել, որ 83-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց:

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին Լոնդոնում:

«Էստերսունդ» - «Արսենալ»՝ 0:3

0:1՝ Մոնրեալ, 0:2՝ Պապագիանոպուլոս (ինքնագոլ), 0:3՝ Օզիլ

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը