Աշխարհ

16.02.2018 15:35


«Արսենալի» երկրպագուները Մխիթարյանին ընտրել են «Էստերսունդի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալի» երկրպագուները Մխիթարյանին ընտրել են «Էստերսունդի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներն ակումբի պաշտոնական կայքի անցկացրած հարցման միջոցով ընտրել են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` շվեդական «Էստերսունդի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստին:

Երկրպագուների քվեարկության արդյունքում հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Լավ խաղ էր, Մխիթարյա՛ն»,- գրել է «Արսենալի» մամուլի քարտուղարությունն ակումբի թվիթերյան էջում:

Հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 63%-ը: Երկրորդ տեղում «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն է` ձայների 22%-ով, իսկ երրորդ տեղում 31-ամյա իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալն է, որը բացել էր «Էստերսունդի» հետ խաղի հաշիվը (15%):

Հիշեցնենք` հանդիպման 24-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպչել է մրցակցի պաշտպան Սոտիրիս Պապայանոպուլոսին և հայտնվել դարպասում, իսկ 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Մեսութ Օզիլը: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 84-րդ րոպեին, իսկ «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը