Լրահոս

17.02.2018 19:40


Լոռու մարզում բախվել են ազգականների Mitsubishi-ն և Volkswagen-ը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են ազգականների Mitsubishi-ն և Volkswagen-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Մեծավան գյուղի վարչական տարածքում բախվել են 31-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 886 համարանիշի և 28-ամյա Գևորգ Պետրոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 17 LU 700 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Passat-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Passat-ի ուղևոր, 52-ամյա Գոհար Պետրոսյանին տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը