Խմբագրական

Փետրվարի 19, 2018 18:02

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Դա հզոր և համազգային շարժում էր: Դա նաև անարյուն հեղափոխության դասական օրինակ էր:

Շարժումն այդ սկիզբ առնելով որպես բնապահպանական՝ այնուհետև փոխակերպվեց Ղարաբաղյանի ու անկախականի: Սկզբում շատ էր միամտությունն ու պարզունակությունը, ես կասեի՝ մանկական ռոմանտիզմը: Հետո եկավ դաժան իրականության, սառը հաշվարկի ու հաղթանակի ժամանակը:

Բուն Ղարաբաղում սկսվեց ազգային-ազատագրական պայքարը: Չլիներ այդ պայքարը և չլինեին ռազմական հաջողությունները, չէր լինի նաև Հայաստանի Հանրապետությունը: Ասել է թե՝ ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը մեկը մյուսի անվտանգության երաշխավորն են:

Շարժման հաշվեկշիռը

Հետհայացք նետելով շարժմանը և արձանագրված արդյունքներին՝ կարող ենք մատնանշել և՛ դրականը, և՛ բացասականը:

88-ի շարժման և, զուգահեռաբար, նաև ԽՍՀՄ փլուզման արդյունքում մենք ունեցանք անկախ Հայաստան, ազատագրված Ղարաբաղ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող ժամանակակից պետություն կառուցելու հնարավորություն: Օգտվեցի՞նք արդյոք այդ հնարավորությունից և ո՞ւր ենք հասել հիմա:

1991-ի անկախության հանրաքվեից ու 1994-ի փխրուն զինադադարից հետո մենք հիմնականում պարտություններ ենք ունեցել: Հաղթել ենք ռազմի դաշտում, բայց տանուլ տվել խաղաղությունն ու պետությունը: Շատ խորհրդանշական է, որ պատերազմող բանակն Արցախում ղեկավարած Սամվել Բաբայանն այսօր հանիրավի մեղադրանքներով գտնվում է բանտում:

Բանտում են նաև պատերազմի ժամանակ անձնուրաց կռված շատ տղաներ (հարցի իրավական կողմին տվյալ դեպքում իմաստ չունի անդրադառնալ, քանզի խնդիրը շատ ավելի խորն է, քան օրենսդրական չոր ձևակերպումների դաշտը): Մեզ պատճառն է հետաքրքրում, այլ ոչ թե հետևանքը:

Ամենացավալին ու վտանգավորն այն է, որ այս 30 տարում կորցրել ենք մարդուն՝ արտագաղթող ՀՀ քաղաքացուն, ով իրեն անկախ Հայաստանի բաժնետեր չի զգացել:

Հասցրել ենք 30 տարում շատերի մտքում ապալեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությունը՝ չինովնիկների դրախտավայրն ու շարքային քաղաքացիների մի ստվար հատվածի համար ստեղծված դժոխքը:

Անկախությունն ու պատերազմի հաղթանակը մսխվել են: Հաղթել է հակահեղափոխությունը: Հիմա ռեակցիոներների խրախճանքին ենք ականատես լինում:

Մենք 88-ից հետո դարձանք ձևով ժողովրդավարական քաղաքական համակարգ և շուկայական տնտեսություն ունեցող երկիր, սակայն բովանդակությունը լրիվ այլ է: Քաղաքական ճոճանակը մեզ հետ է շպրտել դեպի համայնավարություն, այն էլ՝ գռեհիկ տարբերակով:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը այժմ ճակատագրի հեգնանքով համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:

Ճիշտ է, օրենսդրորեն մեզանում միակուսակցականություն չէ, բայց իրական կյանքում ունենք հենց միակուսակցական համակարգ, ինչպես որ Սովետի ժամանակ էր: Տարբերությունն այն է, որ բոլշևիկներն անկեղծ էին և սահմանադրորեն էին ամրագրել Կոմկուսի առաջատար դերն ու քաղաքական մենաշնորհը: ՀՀ նոր Սահմանադրության մեջ չկան իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհի ու առաջատար դերի մասին տողեր, սակայն տողատակերում ամեն ինչ հենց այդպես է գրված և գործնականում իրականացվում է տողատակում նշվածը:

Ի՞նչ ունենք, ի՞նչ չունենք և ի՞նչ պետք է ունենանք

30 տարի անց Հայաստանի հասարակությունը պարտվել է: Հաղթել է արտաքին թշնամուն, բայց պարտվել ինքն իրեն: Պարտվել է քաղաքական կյանքում, ընտրական դաշտում, տնտեսական հարաբերություններում և, վերջապես, արժեքային տիրույթում: Հին արժեքներից հրաժարվել է, նորը չի վերցրել և տակը թողել է գավառականն ու հետադիմականը:

Ու եթե այս պարտությունները շարունակվեն, ապա վերջաբանը կմոտենա ու ոչ մի լավ բան չի խոստանա մեզ:

Պետք է, հետևաբար, կանգնեցնել պարտությունները և ներքին հաղթանակներ տանել՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության և զարգացման:

Գործող քաղաքական ու տնտեսական վերնախավից, բնականաբար, նման սպասում չկա: Մեր երկիրը կարող է փոխել միայն առաքելություն ունեցող նոր վերնախավը: Պատրանքներ չպետք է լինեն: Կա՛մ մենք դա կանենք, կա՛մ ոչ մեկը չի անի:

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը:
Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Նոյեմբեր 07, 2018 14:21 Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ռազմատենչ):
Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հեղափոխությունից հետո և արտահերթից առաջ

Հոկտեմբեր 19, 2018 10:45 Հեղափոխությունը, միգուցե, կարելի է անել «դուխով», բայց պետությունը պետք է կառուցել ու զարգացնել ԽԵԼՔՈՎ:
Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Սեպտեմբեր 28, 2018 12:54 Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:
Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Ժողովրդավարությունը և ամբողջատիրությունը

Սեպտեմբեր 24, 2018 19:07 Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։
Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Պատմական և հայաստանյան «սևերն» ու «սպիտակները». Լյուդովիկոս 16-րդից մինչև Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 20, 2018 14:29 Հետո են տեսնելու, որ երջանկություն խոստացողները «Նապոլեոն» խոզի պես ձեռք են բերել նախորդների հատկանիշները...
Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Ինչպես թույլ չտալ զանգվածների ամբոխացումը

Սեպտեմբեր 17, 2018 15:53 Ամբոխի ու կուռքի հարաբերությունները սադո-մազոխիստական սեռական հարաբերությունների են նման: Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել:
Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Հրաժարվել «ինքնաոչնչացման բնազդից»

Սեպտեմբեր 08, 2018 14:00 Մոսկվան կոշտ «մեսիջներ» է հղում, իսկ Երևանը ներսում ձգտում է պահել հեղափոխական պաթոսը: Թե ուր կհասցնի մեզ այս ամենը, կերևա շատ շուտով:
Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Չմոռանանք, թե ինչու են հավաքվել

Մայիս 14, 2018 19:25 Վերջին 27 տարում կադրային ոլորտում հիմնականում առաջնորդվել են «Պոլի փեդ լինի, ՀՀՇ-ից լինի» տխրահռչակ սկզբունքով:
Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Ռետրո. Շուշիի ազատագրումը. միֆեր և իրականություն

Մայիս 09, 2018 09:40 Եթե հավատալու լինենք պաշտոնական քարոզչությանը, ապա Ղարաբաղյան պատերազմը հաղթել են Սերժ Սարգսյանը և Զորի Բալայանը, բայց դա մեծագույն բլեֆ է:
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Ապրիլ 20, 2018 09:30 «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը վերածվել է համազգային գաղափարի: ՀՀԿ ղեկավարը դարձել է համազգային հակահերոս:
Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Ե՞րբ է իրականում ուրախանում թուրքը

Մարտ 05, 2018 15:30 Սամվել Բաբայանին ու Վազգեն Սարգսյանին ռազմական դիկտատուրայի մեջ մեղադրողներն այժմ այնպիսի տնտեսական ու քաղաքական դիկտատուրա են հաստատում, որ ...
«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

«Մարտի 1». ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞վ էր մեղավոր և ո՞րն էր պատճառը

Մարտ 01, 2018 18:10 ՀՀ-ում իշխանության ընդունում-հանձնումը տեղի է ունեցել ներսում՝ կոշտ (1998թ.) կամ փափուկ (2007թ.) պալատական հեղաշրջման միջոցով:
88-ից առաջ և հետո

88-ից առաջ և հետո

Փետրվարի 20, 2018 10:15 1988-ին կամ 1991-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի անց ունենալու ենք գալուստսահակյանական վերնախավ:
30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Փետրվարի 19, 2018 18:02 Ճակատագրի հեգնանքով՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:
Մարտեր առանց կանոնների

Մարտեր առանց կանոնների

Փետրվարի 14, 2018 21:30 ՀՀ իշխանությունները ներդրել են «մարտեր առանց կանոնների» մոդելը. եթե փողի միջոցով ոչնչացվել է ժողովրդավարության աստվածը՝ ընտրական ինստիտուտը, ապա, կարամազովյան տրամաբանությամբ, ամեն ինչ կարելի է: