Աշխարհ

Փետրվարի 21, 2018 14:09

Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի նկատմամբ

Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում, ինչպես փոխանցում է «Թուրան»-ը, նշվում է, որ «Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել»:

«2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի և կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում», - ըստ ադրբեջանական գործակալության՝ ասվում է դատախազության հաղորդագրությունում:

Նշենք, որ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, մասնավորապես, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ են այցելում եվրոպացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, նրանցից շատերը հայտնվել են Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում»:

Աղբյուրը՝ Ազատություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայում 250.000 դոլարանոց անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ

Թուրքիայում 250.000 դոլարանոց անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացին կարող է քաղաքացիություն ստանալ

Սեպտեմբեր 19, 2018 18:48 Զգալիորեն նվազեցրել են քաղաքացիություն ստանալու դրույքաչափերը:
Սոցցանցի պատճառով Ստամբուլում 85-ամյա ամուսինը սպանել է իր կնոջը

Սոցցանցի պատճառով Ստամբուլում 85-ամյա ամուսինը սպանել է իր կնոջը

Սեպտեմբեր 19, 2018 15:18 50 տարվա ամուսնական համատեղ կյանքից հետո։
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել

Սեպտեմբեր 19, 2018 12:10 Ադրբեջանում շարունակվում են քաղաքական մոտիվներով ձերբակալություններն ու հետապնդումները:
Ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին (տեսանյութ)

Ամերիկահայերը մասնակցում են նոյեմբերի ԱՄՆ-ի ընտրություններին (տեսանյութ)

Սեպտեմբեր 19, 2018 11:13 Մարի Մանուկյանը վստահ է, որ իրենց կհաջողվի փոխել քաղաքական ստատուս քվոն:
Վրաց ուղղափառ եկեղեցին կասեցրել է մարիխուանայի արտադրության մասին կառավարական օրինագիծը

Վրաց ուղղափառ եկեղեցին կասեցրել է մարիխուանայի արտադրության մասին կառավարական օրինագիծը

Սեպտեմբեր 19, 2018 10:45 Վրաց ուղղափառ եկեղեցու բողոքը փոխել է երկրի կառավարության պլանները։
Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Սեպտեմբեր 18, 2018 20:20 Մեղավոր է ճանաչվել խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Զորավարժություններ են մեկնարկել նաև Նախիջևանում

Զորավարժություններ են մեկնարկել նաև Նախիջևանում

Սեպտեմբեր 18, 2018 20:19 Ի տարբերություն Ադրբեջանում զուգահեռ ընթացող զորավարժության՝ այստեղ այն կրում է «պաշտպանողական բնույթ»:
Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

Սեպտեմբեր 18, 2018 19:01 Իսմայիլովը և նրա զարմիկը ստիպել են նրան համերգային համատեղ գործունեություն ծավալել:
Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել

Բաթումի դպրոցներից մեկում հայ-վրացական դասարան է բացվել

Սեպտեմբեր 18, 2018 18:45 Ամեն օր վրացերենին զուգահեռ նաև հայոց լեզու և գրականություն կսովորեն:
Թուրքիայում կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում կողոպուտի կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Սեպտեմբեր 18, 2018 16:35 Փոխանակման կետ են կողոպտել։
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել

Սեպտեմբեր 18, 2018 14:32 28-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պաշտոն է ստացել նախագահականում

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պաշտոն է ստացել նախագահականում

Սեպտեմբեր 18, 2018 12:51 Նշանակվել է երկրի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ:
Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավը կկանգնի երեքամյա վերանորոգման

Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավը կկանգնի երեքամյա վերանորոգման

Սեպտեմբեր 18, 2018 11:02 Վերանորոգումից հետո «Ադմիրալ Կուզնեցով»-ը կծառայի ևս 20 տարի:
Սիրիայում ռադարներից անհետացել Է ռուսական Իլ-20 ինքնաթիռը՝ 14 զինվորականներով

Սիրիայում ռադարներից անհետացել Է ռուսական Իլ-20 ինքնաթիռը՝ 14 զինվորականներով

Սեպտեմբեր 18, 2018 10:18 Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս՝ Միջերկրական ծովի ջրատարածքի վրա։
Մասիս լեռան լանջին խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մասիս լեռան լանջին խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սեպտեմբեր 17, 2018 21:04 Ներկայում այրվող օջախները հեռու են Հայաստանի սահմանից։
Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի

Թուրքիայի Հաթայ նահանգում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունով զբոսայգի

Սեպտեմբեր 17, 2018 20:53 Իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
Վրաստանում վարորդները մարիխուանայի թեստ կանցնեն

Վրաստանում վարորդները մարիխուանայի թեստ կանցնեն

Սեպտեմբեր 17, 2018 20:49 Նարկոլոգիական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի:
Թուրքիայում դադարեցվել է 98 տարվա պաշտոնական թերթի տպագրությունը

Թուրքիայում դադարեցվել է 98 տարվա պաշտոնական թերթի տպագրությունը

Սեպտեմբեր 17, 2018 20:05 Թուրքիայում թղթի գների բարձրացման հետևանքով։