Լրահոս

22.02.2018 18:32


Տանից հեռացած 22-ամյա աղջկան հայտնաբերել են փողոցում՝ անգիտակից վիճակում

Տանից հեռացած 22-ամյա աղջկան հայտնաբերել են փողոցում՝ անգիտակից վիճակում

Նախօրեին Գյումրիում երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձի դեպք է գրանցվել: 22-ամյա աղջիկը տանը մոր հետ վիճաբանել է և տանից հեռացել:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աղջիկը մոր հետ վիճաբանել է իր ամուսնության հարցի շուրջ, ինչից հետո, երբ տանից հեռացել է, խմել է դեղահաբեր:

Աղջկան հայտնաբերել են Գյումրու Պարույր Սևակի փողոցում անգիտակից վիճակում, նրա մոտ նաև եղել են Դիմեդրոլ տեսակի դեղահաբերի դատարկ տուփեր, ինչպես նաև այլ դեղահաբեր:

Այս խորագրի վերջին նյութերը