Աշխարհ

23.02.2018 07:30


ԵԼ. «Արսենալը» երկու խաղերի արդյունքում դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

ԵԼ.  «Արսենալը» երկու խաղերի արդյունքում դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 1:2 հաշվով պարտվեց «Էստերսունդին»:

22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հոսամ Այեշը: 1 րոպե անց Սաման Գոդոսի փոխանցումից հետո Կեն Սեման կրկնապատկեց հյուրերի առավելությունը:

«Զինագործների» կազմում 47-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Զեադ Կոլաշինացը:

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով զգուշացվեց 88-րդ րոպեին:

Այսպիսով, «Արսենալը» երկու խաղերի արդյունքում (4:2) դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ:

«Արսենալ»-«Էստերսունդ»` 1:2

Գոլերը` Կոլաշինաց (47) - Այեշ (22), Սեմա (23)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը