Աշխարհ

23.02.2018 11:26


WhoScored. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Էստերսունդ»-ի դեմ խաղում (լուսանկար)

WhoScored. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Էստերսունդ»-ի դեմ խաղում (լուսանկար)

Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Էստերսունդ»-ին, բայց հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերեց:

WhoScored.com կայքը խաղից հետո ներկայացրել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունը:

«Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ողջ հանդիպմանը, ստացել է 6,58 (~ 6,6) գնահատականը:

Մխիթարյանը դարպասին կամ դարպասի ուղղությամբ հարված չի կատարել, 81 անգամ դիպել է գնդակին, 2 անգամ հաղթել է օդային պայքարում, 2 սրող փոխանցում է կատարել, իսկ փոխանցումների ճշտգրտությունը կազմել է 63%:

«Արսենալ»-ի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Հեկտոր Բելերինը, ով աչքի է ընկել գոլային փոխանցմամբ (7,4): Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հյուրերի հարձակվող Սաման Գոդոսը, ով 2 գոլային փոխանցում է կատարել (8,9):

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը