Լրահոս

24.02.2018 16:54


Գողացել էր դրամապանակը և բանկոմատից գումար կանխիկացրել

Գողացել էր դրամապանակը և բանկոմատից գումար կանխիկացրել

Փետրվարի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1983 թ. ծնված Սաթենիկ Ս.-ն և հայտնել, որ Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի մոտ նկատել է, որ դրամապանակը չկա, որի մեջ եղել է 33.000 դրամ, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական և բանկային քարտերը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ժամը 23.00-ին Երևանի Հ.Հակոբյան փողոցի թիվ 3/15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի սրահում Սաթենիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը և ժամը 22.40-ին Հ.Հակոբյան փողոցի թիվ 3/15 հասցեում գտնվող բանկոմատից կանխիկացրել 75.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը