Աշխարհ

24.02.2018 14:51


Վենգեր. Այժմ լավագույն ֆուտբոլիստներին գնել կարող են սահմանափակ թվով ակումբներ

Վենգեր. Այժմ լավագույն ֆուտբոլիստներին գնել կարող են սահմանափակ թվով ակումբներ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիին» հանդիպելուց առաջ պատմել է, թե ինչու չի համարում, որ մրցակցի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ձեռքբերումներով նոր չափանիշ է սահմանել մյուս մասնագետների համար:

«Ո՛չ, չեմ համարում, քանի որ «Բարսելոնան» նրա հեռանալուց հետո շարունակում է մնալ Եվրոպայի լավագույն թիմը: Պետք է հասկանալ, որ ժամանակակից ֆուտբոլը փոխվել է: Այժմ, լավագույն ֆուտբոլիստներին կարող են իրենց թույլ տալ սահմանափակ թվով ակումբներ: Մենք՝ որպես մարզիչներ, կարող ենք ազդել հանդիպման վրա փիլիսոփայության տեսքով, սակայն ֆուտբոլը հենց խաղացողներն են: Այժմ ֆուտբոլիստների դերը խաղում հասել է առավելագույնի»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը