Կարծիք

07.03.2018 22:45


Ամեն ինչ ունի իր գինը

Ամեն ինչ ունի իր գինը

Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան...

Գնի պատմությունը... «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ցուցակով անցան Ազատ դեմոկրատները, որոնք երազել էլ չէին կարող պատգամավոր դառնալու, որովհետև զրոյին մոտ տոկոս վարկանիշ ունեին... Բայց «Ժառանյության» շնորհիվ անցան... Հետո դուրս եկան՝ սկսելով հիմնական ընդդիմադիր կուսակցության տրոհման գործընթացը... Չափազանց կարևոր էր դա՝ նախագահության հիմնական մրցակից թեկնածուն հենց «Ժառանգությունից» էր...

Հիմա ասում են՝ բայց նա բարձրակարգ դիվանագետ է... 150 տոկոսով համաձայն եմ... Ուղղակի համաձայնեք՝ Հայաստանում ցանկացած ոլորտի բարձրակարգ մասնագետի համար ամեն ինչ ունի ԻՐ ԳԻՆԸ՝ կարող ես հայտնվել կա՛մ բանտում, կա՛մ աշխարհի ամենաբարեկեցիկ՝ Սկանդինավյան երկրներում որպես դեսպան...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը