Աշխարհ

Մարտ 12, 2018 19:22

Հունաստանի կառավարությունը դադարեցնում է ֆուտբոլի առաջնության խաղարկությունը

Հունաստանի կառավարությունը դադարեցնում է ֆուտբոլի առաջնության խաղարկությունը

Հունաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղարկությունը երեկ Սալոնիկի PAOK և Աթենքի AEK թիմերի հանդիպման ավարտին տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Այդ մասին այսօր հայտարարել է Հունաստանի մշակույթի և սպորտի փոխնախարար Գեորգիս Վասիլիադեսը:

«Մենք որոշել ենք դադարեցնել առաջնությունը և առաջիկա ժամերին քննարկումներ կմեկնարկեն, որոնց մասնակցելու են հունական ֆուտբոլի առաջատար ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձրագույն լիգայի և ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները: Մենք կապի մեջ ենք նաև UEFA-ի հետ: Առաջնության խաղարկությունը կվերսկսվի միայն մի դեպքում, եթե [մարզադաշտերում] վարքի նոր, հստակ կանոններ սահմանվեն», - հայտարարել է հույն պաշտոնյան:

Հունական կառավարությունը նման կոշտ քայլեր ձեռնարկեց այն բանից հետո, երբ կիրակի երեկոյան PAOK ֆուտբոլային ակումբի սեփականատեր Իվան Սավիդեսը, դժգոհելով մրցավարի կայացրած որոշումից, ատրճանակով զինված ներխուժել էր խաղադաշտ:

Սավիդեսը ծնունդով Վրաստանի Ծալկայի շրջանից է, երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում` հանդիսանալով հարավային Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը: 2003-2011 թվականներին Սավիդեսը, ով Ռուսաստանում հայտնի է Իվան Սավիդի անվամբ, Պետդումայի պատգամավոր է եղել:

Աղբյուրը՝ Ազատություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Հունիս 23, 2018 17:00 Աջիկա բառն ունի աբխազական ծագում և նշանակում է աղ։
Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը (տեսանյութ)

Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը (տեսանյութ)

Հունիս 23, 2018 10:10 «Սա բարեկամության խորհրդանիշ է»:
Արցախի խորհրդարանի երկու պատգամավոր հրաժարական է ներկայացրել

Արցախի խորհրդարանի երկու պատգամավոր հրաժարական է ներկայացրել

Հունիս 22, 2018 20:38 Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը

Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը

Հունիս 22, 2018 16:54 Տեղակայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:
Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել

Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել

Հունիս 22, 2018 15:59 «Տղաների դիակները գտնվել են այն հատվածում, որտեղ Կելասյան գետը միանում է Սև ծովին»։
ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

Հունիս 22, 2018 09:21 «Անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսեսուսը»։
Մունդիալ-2018. Խորվաթները ծնկի բերեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Մունդիալ-2018. Խորվաթները ծնկի բերեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Հունիս 22, 2018 07:00 Արգենտինայի հավաքականը պարտություն կրեց 0:3 հաշվով:
Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)

Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)

Հունիս 21, 2018 16:52 Բացվելու է Հայաստանին և Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն:
Այսօր Յոգայի միջազգային օրն է

Այսօր Յոգայի միջազգային օրն է

Հունիս 21, 2018 08:30 Հունիսի 21-ն ամառային արևադարձի` տարվա ամենաերկար օրն է:
Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Հունիս 20, 2018 12:36 Մեղադրվում է խարդախության միջոցով մեծ գումարներ հափշտակելու մեջ։
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիս 20, 2018 11:02 Աշխարհում մոտ 20 մլն փախստական կա և մոտ 40 մլն ներքին տեղահանված։
Հայտնի է, թե ով է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է, թե ով է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հունիս 20, 2018 09:27 Երկրորդ անգամ է արժանանում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: