Աշխարհ

Մարտ 13, 2018 09:18

Կալիֆոռնիայում անփաստաթուղթ ներգաղթյալներին առաջիկայում ձերբակալելու են (տեսանյութ)

Կալիֆոռնիայում անփաստաթուղթ ներգաղթյալներին առաջիկայում ձերբակալելու են (տեսանյութ)

Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշման ներքո՝ ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայությունը առաջիկայում ծրագրում է անօրինական ներգաղթյալների բացահայտմանն ուղղված հատուկ գործողություններ իրականացնել Կալիֆոռնիայում:

ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայությունը առաջիկայում ծրագրում է հատուկ գործողություններ իրականացնել Կալիֆոռնիայում՝ անփաստաթուղթ ներգաղթյալների բացահայտման և ձերբակալման նպատակով: Այս մասին վերջերս հանրությանը տեղեկացրել էր Օքլանդի քաղաքապետ Լիբի Շաֆը իր Twitter-յան գրառման մեջ, ինչպես նաև՝ հեռուստատեսությամբ:

«Ես չեմ ցանկանում խուճապ առաջացնել, պարզապես ցանկանում եմ տեղյակ պահել հանրությանը Ներգաղթի ծառայության ծրագրած հատուկ գործողությունների մասին, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն և տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին»,-հայտարարել էր Լիբի Շաֆը:

Սակրամենտո կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել էր իր վրդովմունքը Շաֆի հայտարարության առթիվ՝ ավելացնելով, որ նման քայլով Շաֆը վտանգի տակ է դնում դաշնային գործակալների անվտանգությունը:

Սեշնսը նաև հանրության համար վտանագավոր է որակել Կալիֆոռնիայի նահանգային օրենքները, որոնք պաշտպանում են անփաստաթուղթ ներգաղթյալների իրավունքները:

«Այն վնաս է հասցնում Կալիֆոռնիայի բնակիչներին և խոչընդոտում իրավապահ մարմինների աշխատանքը»,-իր ելույթում նշել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսից Կալիֆոռնիա նահանգը «ապաստան նահանգ» է համարվում անփաստաթուղթ ներգաղթյալների համար, ինչը նշանակում է, որ Ներգաղթի ծառայության տեսուչները չեն կարող առհասարակ որևէ մեկից քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթ պահանջել: ԱՄՆ-ի սահմանադրությամբ՝ Ներգաղթի ծառայության աշխատակիցները չեն կարող նաև առանց նախապես տեղյակ պահելու ստուգումներ իրականացնել որևէ հիմնարկությունում:

Չնայած քաղաքական իրավիճակի լարվածությանը՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոստացել է, որ շարունակելու է պաշտպանել թե՛ օրինական, և թե՛ անփաստաթուղթ ներգաղթյալների իրավունքները: Նահանգապետը նաև նշել է, որ խնդիրը ոչ թե ճշմարտությունն ու Կալիֆոռնիայի նահանգային օրեքներն են, այլ՝ երկրի պառակտումը, ինչպես նաև՝ իշխանական լծակների չարաշահումն ու քրեորեն պատժելի գործողություններից մարդկանց պաշտպանելը:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Դեկտեմբեր 18, 2018 15:46 Լրամշակել են Ընտրական օրենսգիրքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին

Դեկտեմբեր 18, 2018 15:33 Շուտով կհայտարարեն, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը:
Այսօր Միգրանտների միջազգային օրն է

Այսօր Միգրանտների միջազգային օրն է

Դեկտեմբեր 18, 2018 07:55 1990թ. հենց այս օրն է ընդունվել ՄԱԿ-ի կոնվենցիան:
Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2018 12:10 Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել։
Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 19:36 Դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվել է 3:2 հաշվով:
Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Դեկտեմբեր 16, 2018 19:14 Երդմնակալության արարողությունն ուղեկցվել է բողոքի ակցիայով։
Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 15:24 Խանգարում են Զուրաբիշվիլիի երդման արարողությանը:
Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Դեկտեմբեր 15, 2018 15:43 Կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները: 
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

Դեկտեմբեր 15, 2018 10:41 «Մարտեր առանց կանոնների» մրցման երեկոյի ընթացքում։
Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Դեկտեմբեր 15, 2018 10:03 Պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ։
ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

Դեկտեմբեր 15, 2018 09:53 Բանակից հետո երկրորդ ռազմական ուժն է Ադրբեջանում:
Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Դեկտեմբեր 15, 2018 07:34 Հայտնագործվել է Չինաստանի կայսր Շենոմ Նունգոյի կողմից։
Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Դեկտեմբեր 14, 2018 17:24 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայում եղել է 68 ազատազրկված լրագրող։

Թունավորվել են Վանաձորում

Դեկտեմբեր 18, 2018 19:50