Աշխարհ

Մարտ 13, 2018 17:58

Ռուսաստանը ՀՕՊ տեխնիկայի սպասարկման կենտրոն է ստեղծում Իրանում. Կոժին

Ռուսաստանը ՀՕՊ տեխնիկայի սպասարկման կենտրոն է ստեղծում Իրանում. Կոժին

Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումները կատարելու համար Ռուսաստանը հատուկ կենտրոն է ստեղծում Իրանում։ Այս մասին ռուսաստանյան «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ Մարտի 12-ին փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Իրանում, որտեղ մենք մեր ՀՕՊ տեխնիկան մատակարարեցինք, ստեղծում ենք հատուկ սպասարկման կենտրոն»,-ասել է Կոժինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոժինը հայտարարել էր, որ 2017 թվականին Ռուսաստանն Իրանին մատակարարել է ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ և այլ ոչ հարձակողական ռազմական տեխնիկա։

Ըստ Կոժինի՝ 2017-ին Ռուսաստանը իրականացրել է նաև Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ների հետվաճառքային սպասարկումներ։

2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքն արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։ Ս-300-ները արդեն մարտական հերթապահություն են իրականացնում Իրանում։

Ըստ ամերիկյան Janes ռազմական հանդեսի՝ Ս-300 ԶՀՀ-ների 4 դիվիզիոնից երկուսը (մեկ գունդ) Իրանը տեղակայել է մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, իսկ մյուսը՝ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանի ՀՕՊ բազայում։

Ս-300-ի ևս մեկ դիվիզիոն Իրանը տեղակայել է Պարսից ծոցի շրջանում՝ Բուշեհր քաղաքում։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին

Դեկտեմբեր 18, 2018 15:46 Լրամշակել են Ընտրական օրենսգիրքը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին

Դեկտեմբեր 18, 2018 15:33 Շուտով կհայտարարեն, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը:
Այսօր Միգրանտների միջազգային օրն է

Այսօր Միգրանտների միջազգային օրն է

Դեկտեմբեր 18, 2018 07:55 1990թ. հենց այս օրն է ընդունվել ՄԱԿ-ի կոնվենցիան:
Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հունաստանի Skai հեռուստաալիքի շենքի մոտ (տեսանյութ)

Դեկտեմբեր 17, 2018 12:10 Չպարզված հզոր պայթուցիկ սարք է գործի դրվել։
Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Մխիթարյանի դուբլը չօգնեց. «Արսենալը» ընդհատեց անպարտելիության շարքը (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 19:36 Դրամատիկ պայքարում անցած խաղն ավարտվել է 3:2 հաշվով:
Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Վրաստանի նորընտիր նախագահը ստանձնեց պարտականությունները

Դեկտեմբեր 16, 2018 19:14 Երդմնակալության արարողությունն ուղեկցվել է բողոքի ակցիայով։
Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Դեկտեմբեր 16, 2018 15:24 Խանգարում են Զուրաբիշվիլիի երդման արարողությանը:
Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

Դեկտեմբեր 15, 2018 15:43 Կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները: 
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում (տեսանյութ)

Դեկտեմբեր 15, 2018 10:41 «Մարտեր առանց կանոնների» մրցման երեկոյի ընթացքում։
Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)

Դեկտեմբեր 15, 2018 10:03 Պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության անդամների հետ։
ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

ՀՀ սահմանի որոշ հատվածի դեմ Ադրբեջանի բանակին կփոխարինի Պետական սահմանապահ ծառայությունը

Դեկտեմբեր 15, 2018 09:53 Բանակից հետո երկրորդ ռազմական ուժն է Ադրբեջանում:
Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Այսօր նշվում է Թեյի միջազգային օրը

Դեկտեմբեր 15, 2018 07:34 Հայտնագործվել է Չինաստանի կայսր Շենոմ Նունգոյի կողմից։
Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատարն է

Դեկտեմբեր 14, 2018 17:24 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայում եղել է 68 ազատազրկված լրագրող։

Թունավորվել են Վանաձորում

Դեկտեմբեր 18, 2018 19:50