Լրահոս

16.03.2018 10:31


Նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից․ «ԶԻԼ-131»-ը Մատաղիսից-Մարտակերտ ճանապարհին կողաշրջվել և ընկել է ձորը

Նոր մանրամասներ զինծառայողի մահվան դեպքից․ «ԶԻԼ-131»-ը Մատաղիսից-Մարտակերտ ճանապարհին կողաշրջվել և ընկել է ձորը

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի նորակոչիկ վարորդների հետ ուսումնական երթի ժամանակ, զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Մատաղիսից-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին կիլոմետրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել ճանապարհի աջ կողմի ձորը:

Ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գևորգի Երեմյանը ստացած մարմնական վնասվածքներից, զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը