Աշխարհ

16.03.2018 16:17


Թուրքիայի տարեց բնակչության թիվը 5 տարում ավելացել է 17 տոկոսով

Թուրքիայի տարեց բնակչության թիվը 5 տարում ավելացել է 17 տոկոսով

Թուրքիայի բնակչության շրջանում վերջին 5 տարում 17 տոկոսով ավելացել է 65–ից բարձր տարիքային խմբին պատկանող քաղաքացիների թիվը։

Եթե 2013թ․ այս խմբի մարդիկ կազմում էին բնակչության 7․7 տոկոսը (5 մլն 891․694 մարդ), ապա 2017թ․ այդ ցուցանիշը հասել է 8․5 տոկոսի (6 մլն 895․385 մարդ)։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած զեկույցից։

Կանխատեսումների համաձայն՝ 2023թ․ տարեց քաղաքացիները կկազմեն Թուրքիայի բնակչության 10․2 տոկոսը, 2030թ․՝ 12․9 տոկոսը, 2040թ․՝ 16․3 տոկոսը, 2060թ․՝ 22․6 տոկոսը, իսկ արդեն 2080թ․՝ 25․6 տոկոսը։

Նշենք, որ 2017թ․ 65-ից բարձր տարիքային խմբին պատկանող քաղաքացիները կազմել են աշխարհի բնակչության 8․9 տոկոսը։ Ամենամեծ թվով տարեցներ են բնակվում Մոնակոյում (բնակչության 32․2 տոկոսը), Ճապոնիայում (27․9 տոկոսը) և Գերմանիայում (22․1 տոկոսը)։

Այս ցանկում Թուրքիան 167 երկրների շարքում 66-րդ հորիզոնականում է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը