Աշխարհ

19.03.2018 09:04


ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Պուտինը երկու ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Պուտինը երկու ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

ՌԴ նախագահական ընտրություններում, քվեաթերթիկների 99%-ի հաշվարկի արդյունքում, Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների ձայների 76,65%-ը։ Ընդհանուր առմամբ, ՌԴ գործող նախագահի օգտին քվեարկել է ավելի քան 55 մլն ռուսաստանցի։ Այս մասին տեղեկացնում է РБК-ն՝ վկայակոչելով ԿԸՀ-ին։

Երկրորդ տեղում Կոմկուսի առաջադրած թեկնածու Պավել Գրուդինինն է՝ 11,82%, Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է ձայների՝ 5,68%-ը, Քսենիա Սոբչակը՝ 1,66%-ը, Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%-ը, Բորիս Տիտովը՝ 0,75%-ը, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%-ը և Սերգեյ Բաբուրինը՝ 0,65%-ը։

Այսպիսով, Պուտինը երկու ռեկորդ է սահմանել՝ ստացված ձայների տոկոսով և դրանց ընդհանուր քանակով։

Այս ընտրություններին մասնակցությունը կազմել է 67%, սակայն, տոկոսային հարաբերությամբ, դա ռեկորդային չի եղել․ 2008 թ․, երբ ընտրվեց Դմիտրի Մեդվեդևը, ընտրատեղամաս էր գնացել քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 69%-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը