Աշխարհ

19.03.2018 17:11


Թուրքիայի փոխվարչապետ․ «Աֆրինում դեռ չենք ավարտել մեր անելիքները»

Թուրքիայի փոխվարչապետ․ «Աֆրինում դեռ չենք ավարտել մեր անելիքները»

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը մեկնաբանել է «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում թուրքական զինուժի կողմից Աֆրինի գրավումը:

«Twitter» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ թուրք պաշտոնյան մասնավորապես նշել է․

«Ճիշտ է, Աֆրին քաղաքի կենտրոնը արդեն անցել է մեր վերահսկողության տակ, բայց մեր անելիքները դեռ չեն ավարտվել։ Նախ պետք է Աֆրինը մաքրենք թակարդներից, ռումբերից ու զենքերից։ Եվ դեռ պետք է մեր վերահսկողության տակ առնենք Աֆրինին հարակից մյուս տարածքները և բնակավայրերը»:

Բոզդաղի պնդմամբ՝ թուրքական կողմը աշխատանքներ կտանի Աֆրինում կյանքը վերստին բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը