Լրահոս

20.03.2018 10:04


Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքից 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքից 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 19-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կրծքավանակի ձախ կեսի հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Մհեր Մելիքյանը և 24-ամյա Պապ Պողոսյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Մ. Մելիքյանին և Պ. Պողոսյանին նշված վնասվածքները պատճառելու կասկածանքով Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտից ոստիկանություն են բերման ենթարկել 35-ամյա Տարոն Պեպանյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա թաքնվելիս է եղել Սեբաստիա փողոցի թիվ 80 շենքում և, ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում։ Քննիչի որոշմամբ Տ. Պեպանյանը ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը