Աշխարհ

20.03.2018 11:59


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է

Ֆրանսիայում ձերբակալվել է այդ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 2007 թ․ իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել էր 2012 թ․, հետագայում կարճվել էր, սակայն 2017 թ․ կրկին վերսկսվել էր։

Դատավորը Նիկոլա Սարկոզիի դեմ նախնական մեղադրանք է ներկայացրել` նշելով, որ բավարար ապացույցներ կան քրեական գործընթաց սկսելու համար:

Այս գործով հունվարի սկզբին նաև ձերբակալվել էր գործարար Ալեքսանդր Ջուհրին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը