Աշխարհ

20.03.2018 13:23


Ռուսաստանը արգելափակեց Սիրիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ ԱԽ նիստը

Ռուսաստանը արգելափակեց Սիրիայում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ ԱԽ նիստը

Ռուսաստանը արգելափակեց Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը հայտարարել է, որ Մոսկվան որևէ հիմք չի տեսնում այդ նիստի համար, քանի որ մարդու իրավունքները Անվտանգության խորհրդի օրակարգի առարկա չեն՝ «դրա համար Ժնևում աշխատում է Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը»:

Ռուսաստանին աջակցել են Չինաստանը, Ղազախստանը և Բոլիվիան: Նիստը փորձել են գումարել Ֆրանսիան և Անվտանգության խորհրդի ևս վեց անդամներ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Լեհաստանը, Քուվեյթը և Պերուն:

Վերջին շաբաթներին սիրիական կառավարական զորքերը խոշոր հարձակումներ են իրականացրել 2012 թվականից ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայում: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը այժմ վերահսկում է քաղաքի շուրջ 80 տոկոսը: Արևմտյան երկրներն ու ՄԱԿ-ը կոչ են արել Սիրիային և նրա դաշնակիցներին՝ այդ թվում Ռուսաստանին, դադարեցնել հարձակումները, որոնց զոհ են դարձել ավելի քան հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 215 երեխա:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը