Աշխարհ

20.03.2018 21:18


M.E.N. Մխիթարյանը՝ Մոուրինյուի պատճառով «Ման. Յունայթեդ»-ից հեռացած ֆուտբոլիստների թվում

M.E.N. Մխիթարյանը՝ Մոուրինյուի պատճառով «Ման. Յունայթեդ»-ից հեռացած ֆուտբոլիստների թվում

Manchester Evening News-ը հիշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր «Ման. Յունայթեդ»-ից հեռացել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պատճառով:

Ֆուտբոլիստների թվում է նաև Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մոուրինյոն դժգոհ էր Մխիթարյանի անկայունությունից: Հայ ֆուտբոլիստը միայն ժամանակ առ ժամանակ էր ցուցադրում իր անվիճելի տաղանդը: Բայց արդյո՞ք Մոուրինյոն գոհ է Ալեքսիս Սանչեսից: Մխիթարյանն «Արսենալ»-ում արդեն 5 գոլային փոխանցում է կատարել և 2 գոլ է խփել, ինչը շատ ավելի լավ ցուցանիշ է, քան Սանչեսի վիճակագրությունն «ՄՅու»-ում»,- գրում է M.E.N-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը