Աշխարհ

21.03.2018 18:50


Marca. «Ման. Յունայթեդ»-ը կարող է տրանսֆերի հանել Ալեքսիս Սանչեսին

Marca. «Ման. Յունայթեդ»-ը կարող է տրանսֆերի հանել Ալեքսիս Սանչեսին

«Ման. Յունայթեդ»-ը կարող է տրանսֆերի հանել թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ով «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել այս ձմռանը՝ «Արսենալ»-ից: Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով բրիտանական մամուլին:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ն անհանգստացած են այն փաստով, որ 29-ամյա չիլիացին դեռ չի հարմարվել «Ման. Յունայթեդ»-ին: Հաղորդվում է, որ ակումբը կարող է Սանչեսի ծառայություններից հրաժարվել արդեն առաջիկա ամռանը, եթե ֆուտբոլիստը չբարելավի իր խաղը:

Սանչեսը Մոուրինյոյի թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 1 գոլով և 2 գոլային փոխանցմամբ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը