Լրահոս

21.03.2018 23:41


Տավուշում Վրաստանի 56–ամյա քաղաքացին Mercedes–ով կողաշրջվել է. վիրավորների մեջ են Վրաստանի և Իրանի քաղաքացիներ

Տավուշում Վրաստանի 56–ամյա քաղաքացին Mercedes–ով կողաշրջվել է. վիրավորների մեջ են Վրաստանի և Իրանի քաղաքացիներ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի DE 100 RZ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Գրիգոր Լոլիշվիլին Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Լոլիշվիլին, նրա ուղևորներ, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 26-ամյա Սաիդ Սախադ Ալին, 25-ամյա Շուշկո Վադիմովնան և Իրանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Մուստաֆա Շոջայինը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը