Աշխարհ

22.03.2018 20:00


Ուկրաինայում ձերբակալվել է նախկին ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն

Ուկրաինայում ձերբակալվել է նախկին ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն

Ուկրաինայում ձերբակալվել է պատգամավոր, նախկինում Ռուսաստանի կողմից գերեվարված ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն: Դատախազության պնդմամբ՝ նա ահաբեկչական հարձակումներ է ծրագրել իշխանությունների դեմ, այդ թվում՝ «ցանկացել է ականանետներով պայթեցնել Գերագույն Ռադայի գմբեթը, ողջ մնացած պատգամավորներին էլ սպանել ինքնաձիգերով»:

Ազատազրկումից րոպեներ առաջ Գերագույն Ռադան դատախազության միջորդությամբ զրկել է նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Ինքը՝ Ռուսաստանից վերադառնալուց անմիջապես հետո Ուկրաինայում հերոսի կոչման արժանացած Սավչենկոն, ընդունել է, որ Դոնբասից զենք է փոխադրել ու Կիևի կառավարական թաղամասը վերացնելու ծրագրեր մշակել:

Միաժամանակ նա պնդել է, թե այդ ամենը «սյուրեալիզմ էր և քաղաքական սադրանք, որի հիմնական նպատակն էր՝ ցույց տալ իշխանություններին, որ իրենք էլ են մահկանացու»: Ակնկալվում է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում դատարանը կորոշի Սավչենկոյի խափանման միջոցի հարցը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը