Աշխարհ

22.03.2018 21:29


Եվրախորհրդարանի նախագահը չի պատրաստվում շնորհավորել Պուտինին

Եվրախորհրդարանի նախագահը չի պատրաստվում շնորհավորել Պուտինին

Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին չի նախատեսում շնորհավորել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին Տայանին ասել է ԵՄ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ոչ»,- համապատասխան հարցին պատասխան է Տայանին:

Պուտինը մարտի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվել է՝ ստանալով ընտրողների ձայների 76 տոկոսը:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը