Աշխարհ

23.03.2018 13:16


Թուրքիայում F-16 կործանիչ է վթարվել. օդաչուն մահացել է

Թուրքիայում F-16 կործանիչ է վթարվել. օդաչուն մահացել է

Մարտի 22-ին Թուրքիայի կենտրոնական Նևշեհիր նահանգում վթարվել է այդ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ, օդաչուն մահացել է: Ըստ թուրքական կողմի՝ ինքնաթիռը ժամը 18:30-ի սահմաններում օդ է բարձրացել ուսումնական թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Միջադեպը մասնավորապես եղել է Նևշեհիր նահանգի Գյուլշեհիր քաղաքի մոտակայքում, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, ավատ լեյտենանտ Յասին Բոյը: Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը վթարվել է ժամը 20:00-ի սահմաններում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը