Աշխարհ

23.03.2018 14:10


Հենրիխ Մխիթարյան և Վլադիմիր Պուտին. Mirror-ի հետաքրքիր համեմատությունը

Հենրիխ Մխիթարյան և Վլադիմիր Պուտին. Mirror-ի հետաքրքիր համեմատությունը

Հենրիխ Մխիթարյանը երեկ ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպանը հավաքել էր ձայների 79 տոկոսը. Մխիթարյան/«Արսենալ» (190 միավոր), Տիգրան Բարսեղյան/«Վարդար» (35 միավոր), Վարազդատ Հարոյան/«Ուրալ» (25 միավոր):

Վլադիմիր Պուտինը օրեր առաջ Ռուսաստանի նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների 76,65%-ը և վերընտրվել էր նախագահի պաշտոնում:

Mirror-ը համեմատականներ է անցկացրել այս 2 իրադարձության միջև և գրել է. «Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի պայքարում հաղթել է ավելի մեծ առավելությամբ, քան Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանի նախագահական ընտրություններում»:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը