Աշխարհ

23.03.2018 17:42


«Պետք է շատ ուշադիր լինենք Մխիթարյանի նկատմամբ, նա շատ լավ ֆուտբոլիստ է». Ռագնար Կլավան

«Պետք է շատ ուշադիր լինենք Մխիթարյանի նկատմամբ, նա շատ լավ ֆուտբոլիստ է». Ռագնար Կլավան

Էստոնիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի պաշտպան Ռագնար Կլավանը Հայաստանի հավաքականի դեմ մարտի 24-ին կայանալիք (18:00) ընկերական խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:

«Լավ ակնկալիքներ ունենք Հայաստանի հավաքականի դեմ խաղից: Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրա ուժեղ և թույլ թիմերը: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը լավ թիմ է: Անգլիայում խաղացել եմ Մխիթարյանի դեմ: Նա միշտ լավ է հանդես գալիս, դժվար է նրան հսկելը: Միշտ էլ ասել եմ, որ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է: Պետք է շատ ուշադիր լինենք»,- Կլավանի խոսքերն է մեջբերում Football Plus-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը