Կարծիք

28.03.2018 09:43


Արցախում պատերազմական իրավիճակի հետևում թաքնվելով՝ կարող են ապօրինություններ թույլ տալ

Արցախում պատերազմական իրավիճակի հետևում թաքնվելով՝ կարող են ապօրինություններ թույլ տալ

Արցախում տեղի ունեցածի մասին։
Արցախում օրը ցերեկով Կենտրոնական հրապարակում՝ Ազգային ժողովի ու ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց, հարյուրավոր ականատեսների ներկայությամբ ու տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում կարող են պատգամավորի դաժան ծեծի ենթարկել ու առևանգել։ Ու դրանից հետո որևէ մեկը չի հայտնաբերվել ու չի պատժվել։
Այդ տեսարանին ներկա լինելով՝ այդ պահին ես երբևէ ինձ այդքան անպաշտպան չեմ զգացել՝ գիտակցելով, որ քաղաքական իշխանության թողտվության հետևանքով առաջացած յուրայինների անպատժելիության մթնոլորտում իրենց կողմից անհանդուրժելի որևէ մեկին կարող էն ծառի տակ ծեծելով սպանել ու դրա համար պատասխան չտալ։
Այսինքն՝ այնտեղ պատերազմական իրավիճակի հետևում թաքնվելով՝ կարող են ապօրինություններ թույլ տալ։
Իսկ Արցախում ով որ Հայաստանից գնացած որևէ մեկին ասում է՝ գնա քո Հայաստանը․․․ և այլն, այդ պահին էդ երևույթի ականջները պետք է ոլորել ու ուղարկել Բաքու։ Մեկընդմիշտ այդպես ասողները պետք է ականջներին օղ անեն, որ Արցախը պաշտպանում են ՀՀ քաղաքացիներն ու նրանց վճարած հարկերի շնորհիվ է, որ ապահովվում է Արցախի կենսագործունեությունը։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը