Կարծիք

03.04.2018 21:31


Վարչապետի պաշտոնում ցուցակից դուրս այլ մարդ հրամացնելն ուղղակի «ժուլիկություն» ու խաբեություն է

Վարչապետի պաշտոնում ցուցակից դուրս այլ մարդ հրամացնելն ուղղակի «ժուլիկություն» ու խաբեություն է

2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի օգտին (այդպիսի մարդիկ իրոք կան), քվեարկել են այն ցուցակի օգտին, որը քաղաքական առումով գլխավորում էր Կարեն Կարապետյանը։ Սերժ Սարգսյան անուն-ազգանուն այդ ցուցակում չկար, քարոզարշավին էլ չէր մասնակցում։
Օրենքով որևէ սահմանափակում չկա, բայց քաղաքական պատասխանատվությունն ու տրամաբանությունը հուշում է, որ վարչապետի պաշտոնին պետք է հավակնի այդ ցուցակը գլխավորողներից որևէ մեկը։
Վարչապետի պաշտոնում ցուցակից դուրս այլ մարդ հրամացնելն ուղղակի «ժուլիկություն» ու խաբեություն է առաջին հերթին սեփական ընտրողների նկատմամբ։
Սերժ Սարգսյանի օգտին եթե ինչ-որ մեկը քվեարկել է, ապա վերջին անգամ դա եղել է 2013թ․-ին։ Դրանից հետո որևէ կերպ ֆիքսված չէ Սերժ Սարգսյանի հանրային վստահության որևէ աստիճան։
Բարոյական ու քաղաքական առումով Սերժ Սարգսյանն իրավունք չունի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին։ Նույն տրամաբանությամբ՝ վարչապետի պաշտոնի համար ՀՀԿ-ն կարող է առաջադրել, օրինակ, Վաչոյին ու հայտարարել, որ ժողովուրդը իրենց քվե է տվել՝ ում ուզենան՝ կառաջադրեն։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը