Քաղաքական

09.04.2018 12:34


Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ «Ազատության» հետ զրույցում նա նշել է.

«Բարին եմ մաղթում, սա նոր սկիզբ է։ Իրեն համար նոր հնարավորություն է երկիրը փոխելու։ Նա հնարավոր է՝ երկխոսի իշխանության և ընդդիմության միջև։ Ամեն դեպքում մեկ հոգով մեր երկրիը չի փոխվելու։ Արմեն Սարգսյանը ունի փորձ, պետական փորձ, դիվանագիտական փորձառություն, կարող է դա ի նպաստ օգտագործել պետության։ Ես հույս ունեմ, որ ինքը երբևէ չի զղջա իր արածի համար, հույս ունեմ, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը իր փափուկ խոսքով և դիվանագիտությամբ մի բան փոխի»։

Այս խորագրի վերջին նյութերը