Քաղաքական

11.04.2018 15:42


Արմեն Սարգսյանն առաջին նշանակումներն է արել

Արմեն Սարգսյանն առաջին նշանակումներն է արել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին Հանրա­պե­տության նախա­գահի խորհրդա­կա­ն նշանակելու մասին:

Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախա­գահի խորհրդա­կան՝ հասարակական հիմունքներով:

Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:

Այս խորագրի վերջին նյութերը