Քաղաքական

14.04.2018 19:00


Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ․ նստացույցը շարունակվում է (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ․ նստացույցը շարունակվում է (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում #ԻմՔայլը նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել, իսկ 16։30-ին ավտոերթ էր նախատեսված դեպի Ծաղկաձոր, որտեղ 16։00-ին պետք է տեղի ունենար ՀՀԿ-ի խորհրդի նիստը։

Սակայն քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ծաղկաձորում արդեն իսկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստը:

Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակը շարունակում է շրջափակված մնալ՝ կաթվածահար պահելով Երևանի կենտրոնում երթևեկությունը։

Ցուցարարները ողջ գիշեր անցկացրել են այնտեղ, և ինչպես նախօրեին հրավիրված հանրահավաքում հայտարարվեց՝ բողոքի գործողությունները լինելու են շուրջօրյա։

***

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն ու հանրապետականները դարձել են «Անորսալի Ջոն», և իրենք որոշել են երթ անցկացնել, որպեսզի գտնեն նրանց և շրջափակեն։

Նաև ևս մեկ անգամ կոչ արեց բոլոր ընդդիմադիրներին միանալ պայքարին՝ «Համերաշխություն՝ մինուս Սերժ Սարգսյան» ուղերձով։

***

Հենց նոր ցուցարարներն անակնկալ կերպով ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք։ Այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը զենք պահեց քաղաքացիների վրա, սակայն նրանց հորդորներով կրակ չարձակեց։

Ցուցարարներն աստիճաններով վերև բարձրացան, դռներ կոտրեցին։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն ցուցարարները չեն լքում շենքը՝ պահանջելով ռադիոյով ուղիղ եթեր ապահովել։

***

Հանրային ռադիոյի շենքի հոսանքն անջատեցին։

***

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դիմեց ուղերձով, ինչից հետո բոլորը դուրս եկան ռադիոյի շենքից։

***

Ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկը։

***

Երթը շարժվում է Ֆրանսիայի հրապարակ։

***

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը