Քաղաքական

Ապրիլ 15, 2018 10:23

Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հայտարարությունը․ Չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից

Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հայտարարությունը․ Չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից

Մեծ հույսով և խանդավառությամբ հետևում ենք մեր արժանապատիվ քաղաքացիների սկսած ազատագրական պայքարին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ողջունում և զորակցում ենք բոլորիդ՝ պայքարը կազմակերպող գործիչներիդ ու խիզախ քաղաքացիներիդ:

Ողջունում ենք ժողովրդի սրտից բխող միասնության ու համախմբման կոչերը, մենք ևս կոչ ենք անում մոռանալ բոլոր տարաձայնությունները և համախմբվել, համերաշխության մթնոլորտի շնորհիվ ապահովել հաղթանակը:

Չափազանցություն չթվա՝ ճակատագրական է պայքարի կազմակերպիչների պատասխանատվությունը, ուստի կարևոր է համայն հայության՝ հայրենաբնակներիս և Սփյուռքի մեր հայրենակիցների առավելապես գործուն աջակցությունը նրանց: Հաջողության և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է չսահմանափակել օրակարգը, պայքարի ժամանակահատվածը և միջոցները:

Մեր երկիրը զավթված է: Զավթիչը ռուսական կայսրության աջակցությամբ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած և պետությունը որպես գաղութացման, կեղեքման ու իրավազրկման գործիք կիրառող ազգադավ ու ոճրագործ վարչակազմն է, որ գործում է հօգուտ գաղութարար Ռուսաստանի և իր կլանային շահերի: Այդ պատճառով պայքարի օրակարգը պետք է համապատասխանի խնդրին, այն է՝ ծառայի ռուս-թուրքական պայմանագրերով մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը սպասարկող այսպես կոչված 3-րդ հանրապետության փոխարեն Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման և գործառույթն սպասարկող Նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետության կայացմանը: Միայն այդպիսի ազատ ու ինքնիշխան Հանրապետությունը կարող է ունենալ ազատ քաղաքացի և ժողովրդավարություն, իրավական հասարակարգ և սոցիալական ապահովություն: Ըստ այդմ, պետք է չսահմանափակել նաև ժամանակը, պայքարել մինչև Ռուսաստանից կախյալության պորտալարը կտրվի, ինչի համար նպաստավոր է պահը:

Ազգային դավաճանության և այլ ծանրագույն ոճիրների մեջ թաղված վարչակազմերը, որպես կանոն, չեն հեռանում խաղաղությամբ, ուստի պայքարի միջոցները ևս պետք է համարժեք ու արդյունավետ լինեն:

Ոտքի՛, Հայ ժողովուրդ, ոտքի՛, Հայաստանի Քաղաքացի, համոզված եղեք՝ չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից:

Համախմբումը և ազգային օրակարգով առաջնորդվող հակառակորդին դիմադրելու վճռականությամբ տոգորված ազատագրական պայքարը միա՛յն հաղթանակով է պսակվելու:

Մա՛հ ռեժիմին

Մենք ենք տերը մեր երկրի

Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռերի»

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հուլիս 21, 2018 16:02 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

Հուլիս 20, 2018 21:02 Մանվել Գրիգորյանի պահեստում պահածոների հայտնաբերումից հետո։
Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Հուլիս 20, 2018 20:24 Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում է կայացրել։
«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

Հուլիս 20, 2018 13:54 500,000 դրամ գրավի դիմաց։
Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հուլիս 20, 2018 13:10 Նրա պաշտպանը հայտնել է, որ քրեական գործով թույլ են տրվել խախտումներ։
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հուլիս 20, 2018 11:55 Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին է պատասխանել։
Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Հուլիս 20, 2018 11:46 Պահանջում են ազատ արձակել նրան, ով արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում:
Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ

Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ

Հուլիս 20, 2018 11:00 Պահանջում են նրա հրաժարականը:
ՊԵԿ նախագահն անդրադարձել է իր նշանակումների շուրջ քննադատություններին (տեսանյութ)

ՊԵԿ նախագահն անդրադարձել է իր նշանակումների շուրջ քննադատություններին (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 13:00 Եթե մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն։
ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր. Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր. Վանեցյան (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 11:50 Տարոն Մարգարյանն էլ առաջիկայում կհրավիրվի հարցաքննության։
Կառավարության նիստը (տեսանյութ)

Կառավարության նիստը (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 11:30 Քննարկվել են օրակարգային հարցեր։
Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)

Հուլիս 19, 2018 11:15 «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ

Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ

Հուլիս 18, 2018 21:26 Գումար է փոխանցել այն ժամանակ ՀՀ ոստիկանապետին՝ իր նախկին աշխատակցի որդուն աշխատանքի ընդունելու համար։